Բաժիններ՝

Նախկին մարզպետներ Աշոտ Գիզիրյանն ու Սուրիկ Խաչատրյանը՝ «Արմենիա-Մարիոթում». ԳԱԼԱ

Այսօր Շիրակի նախկին մարզպետ, գերենալ Աշոտ Գիզիրյանն ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը հանդիպել են: Նախկին մարզպետների հանդիպման վայրը անփոփոխ է՝ «Արմենիա-Մարիոթ» սրճարան: Թե ինչո՞ւ են հանդիպել պաշտոնաթող մարզպետները եւ ի՞նչ հարցեր են քննարկել, ԳԱԼԱ-ի լրագրողին պարզել չի հաջողվել:

Մանրամասներ հայտնել իրենց հանդիպման վերաբերյալ ինչպես Աշոտ Գիզիրյանը, այնպես էլ Սուրեն Խաչատրյանը հրաժարվել են: «Մենք քսանհինգ տարի էլ հանդիպում ենք»,- միայն ասել է Սյունիքի նախկին մարզպետը, իսկ Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանն էլ հավելել է, որ հանդիպել են սուրճ խմելու համար:

Հիշեցնենք, որ այս պահին ՀՀԿ գրասենյակում տեղի է ունենում ՀՀԿ ԳՄ նիստը, որտեղ քննարկվելու են նաև նոր նշանակումների վերաբերյալ հարցերը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930