Բաժիններ՝

Արմեն Աշոտյան. «Փոթորիկ մեկ գավաթ ջրում» օպերացիան

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես, իհարկե, հասկանում եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների հետագա ընթացքը հասարակական հետաքրքրությունների առարկա է: Հասկանում եմ նաև, որ ՀՀ կառավարության խիստ կառուցողական կեցվածքն անակնկալ էր, գուցե, որոշների համար:

Սակայն ինքնանպատակ ակտիվությունը չեմ հասկանում:

ՀՀ կառավարության նոր մոտեցումները այս հարցում արդեն բարձրաձայնվել են ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի կողմից և արժանացել լայն հասարակական աջակցությանը: Այդ 7 ծրագրային կետերը հիմք են ծառայում ՀՀ կառավարության կողմից այս ոլորտի քաղաքականության լրամշակման համար:

Այս նոր քաղաքականության մասին, բնականաբար, պատշաճ կերպով կծանուցվեն նաև ՀՀ ենթակայության տակ գտնվող հաստատությունները:

Կարդացեք նաև

Ուստի «փոթորիկ մեկ գավաթ ջրում» օպերացիան ինքնանպատակ է ի սկզբանե:

ՀՀ մանկավարժները պաշտպանված են օրենքով և Կառավարության կողմից, և լրացուցիչ պաշտպանների կարիք դժվար թե ունենան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս