
Ողբերգական ավտովթար` Կոտայքի մարզում. ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարը մահացել է (լուսանկարներ)

Ապրիլի 26-ին, ժամը 02.02-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան 46-րդ կմ-ում` Հրազդան քաղաքի ՃՈ պահակակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԶԻԼ» մակնիշի 21ՍՏ247 (վարորդ՝ Մ. Մ., ծնվ.1969թ.) և «Նիսսան» մակնիշի 56VV777 պետհամարանիշներով (վարորդ՝ Հ. Հ.) ավտոմեքենաները, ինչից Հ.Հ.-ը (ծնվ. 1969 թ.) տեղում զոհվել է:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:
Գագիկ Շամշյանի տեղեկություններով` մահացած Հ. Հովհաննիսյանը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար, կոչումով գնդապետ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն
Լուսանկարները`Գագիկ Շամշյանի