Մոտ մեկուկես ամիս առաջ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց գյուղում անվանի ռազմական փորձակող-օդաչու Վալենտին Նազարյանի առանձնատնից գողացել են շուրջ 30 հազարի դոլարի արժեքներ՝ գեղարվեստական նկարներ, հեռուստացույցեր եւ այլն:
Այսուհանդերձ, հարկ եմ համարում ասել, որ ինձ համար վաղուց արդեն անընդունելի են ամեն տարի այս օրը հնչող լալահառաչ ու սրտաճմլիկ նախադասությունները, որոնցով, կարծես իրար հետ մրցակցելով, հատկապես աչքի են ընկնում երկրիս պաշտոնյաները՝ Բաղրամյան 26-ից մինչև կառավարության շենքերում նստողները։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ միայն այս տարվա 4 ամիսներին մոտ 30 հազար ՀՀ քաղաքացի է մերժվել
Արագաչափերի և տեսախցիկների գործարկման առաջին տարվա ընթացքում՝ 2012 թվականին, պետավտոտեսուչների կողմից նշանակված տուգանքները կազմել են 1 մլրդ 997 մլն 757 հազար դրամ։
«Չնայած ապրիլ ամիսը մոտենում է ավարտին, սակայն իշխանությունները դեռեւս գաղտնի են պահում այս տարվա առաջին եռամսյակի արտագաղթի տվյալները։ Այնինչ նախկինում միգրացիոն ցուցանիշները նրանք հրապարակում էին ավելի շուտ»:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով պայմանավորված` ապրիլի 23-ին և 24-ին Երևան քաղաքում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ փողոցներում:
Թունավորման նախանշաններով Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել Գետափ գյուղի բնակիչներ՝ 2011թ. ծնված Տ. և 2010թ. ծնված Մ. Հ.-երը:
Ամբարտավան կեցվածքով, զենքը` գոտկատեղում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը, ուժը կորցրած ճանաչելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը դադարեցրել է «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը, ինչը պայմանավորված է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բացմամբ:
Ապրիլի 22-ին, ժամը 22.00-ի սահմաններուն, «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Պառավաքար գյուղի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 1941 թ. ծնված Վանիկ Զոհրաբյանին, ինչի հետևանքով նա մահացել է:
Ցեղասպանության ճանաչումը հարցի լուծում չէ, այն պետք է դատապարտել, ցեղասպանների հետևորդներին ու գաղափարախոսներին պատժել, որ մարդկության հանդեպ այդ զարհուրելի ոճրագործությունը ծիլեր չարձակի:
Պերճ Զեյթունցյանի պատվին երեկ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մեծարման երեկո:
Ծաղկաշատցիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է։ Հողագործությունից այստեղ մեծ եկամուտներ չեն ակնկալում:
Ապրիլի 20-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ցեմենտի գործարան տանող ճանապարհին, «ԵրԱԶ» ավտոմեքենայում, երկու տղամարդ ծեծում են մի կնոջ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1981 թվականին ծնված Դավիթ Թոմասյանն ու 1956 թվականին ծնված Հարություն Արոյանը կտրող-ծակող գործիքից ստացված վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն:
Այն տնակը, որտեղ նրանք ներկայումս ժամանակավորապես բնակվում են, պատկանում է հեռավոր ազգականներից մեկին: Իրենց տնակը դեռ երկու տարի առաջ ամբողջովին շարքից դուրս է եկել ու դարձել բնակվելու համար ոչ պիտանի: Երեք անձից բաղկացած ընտանիքի բոլոր երեք անդամներն էլ հաշմանդամություն ունեն:
Ապրիլի 21-ին, ժամը 10.30-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ հարևանը դանակով հարձակվել և սպառնում է 1963 թ. ծնված Սեյրան Մ.-ին:
«Ես ասացի՝ Սերժ Ազատիչ, հայրս զոհվել է Հայրենական պատերազմում, ես նրան գրածս բանաստեղծությունն ուզում եմ արտասանել, ասաց՝ հո երկար չի, ասացի՝ չէ, ասաց՝ դե, արտասանի: Ու ես արտասանեցի»:
Շնող գյուղի հողերը դեռևս խորհրդային տարիներից լավ բերքատվություն են ապահովել։ 90-ականները, սակայն, քայքայիչ շրջան էին նաև պտղատու այգիների համար:
«Թուրքիան ինձ համար շատ կարևոր է ոչ միայն որ պապերս այնտեղ են ծնվել, այլ քանի որ իմ ամբողջ ազգն է եկել այդ հողերից, որոնք բռնի ուժով խլել են իրենցից՝ ոչ թե պատերազմի հետևանքով կամ երկրի սահմանների փոփոխության, այլ օսմանյան Թուրքիայի վայրագ հրահանգների պատճառով»:
Դատարանը հրապարակեց Տիգրան Խլղաթյանի, Ազատ Խլղաթյանի և Հրանտ Ասլիկյանի նախաքննական ցուցմունքները: Վերջին երկուսի՝ դատարան ներկայանալու անհնարինության վերաբերյալ բավարար ապացույցներ վաղուց կային: Տիգրան և Ազատ Խլղաթյանների նախաքննական ցուցմունքներում կային հակասություններ. Տ. Խլղաթյանը նշել էր, որ դեպքի վայրում Ա. Խլղաթյանին չի տեսել, Ա. Խլղաթյանն էլ վկայել էր հակառակը:
Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-ին կբարձրանա 1-3 աստիճանով, 26-ին նույնքան կնվազի:
Ես անպայման խոսելու եմ օլիմպիական կոմիտեի նախագահի հետ, վստահ եմ, որ պարոն Ծառուկյանը մի բանով անպայման կօգնի, որովհետև սա լուրջ տրադիցիա ունեցող դպրոց է, չեմպիոններ տված:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էլան 1960 թ. ծնված Էլմիրա Դ.-ն է, որը բերման է ենթարկվել ոստիկանություն:
«Պաշտոնապես արդեն արտահանձնման որոշումը մտել է ուժի մեջ: Իսկ ինչ վերաբերում է ընթացակարգին, ապա այն հետևյալն է, որ արդեն Վրաստանի արդարադատության նախարարը պետք է ստորագրի կայացված որոշումը: Իսկ արդեն դրանից հետո կկազմակերպվի արտահանձնման գործընթացը»,- ասել է ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:
1986թ. կառուցված Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) սպորտային համալիրն իր մեջ ներառում է բազմաթիվ սպորտային դահլիճներ և մարզասրահներ, այդ թվում նաև` լողավազան, որից, բացի ՀՊՃՀ աշխատակիցներից, ուսանողներից և աշակերտներից, օգտվում են նաև հանրության լայն շրջանակներ:
Ապրիլի 21-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Տիչինայի փողոցի 34 շենքի բնակարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1950 թ. ծնված Վարազդատ Մ.-ին:
Գյումրու տնակային ավաններում և նախկին գործարանային կիսափուլ, կոմունալ-կենցաղային տարրական պայմաններից զուրկ հանրակացարաններում պատսպարված ընտանիքների ու հատկապես միայնակ տարեցների վիճակն օր օրի վատթարանում է:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Երևանի հիվանդանոցներից մեկի նորածնային բաժանմունքի բուժքույրը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 100 հազար դրամ տուգանքի: Նրան մեղադրանք էր առաջադրվել մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դրանց նկատմամբ անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար, որի հետևաքնով տուժողի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս: