Հայ վարորդները դեռևս կկարողանան աշխատել Ռուսաստանում
ՌԴ Պետդուման ապրիլի 25-ին օրենքի փոփոխությամբ հետաձգել է որպես վարորդ աշխատանքի արգելքը այն քաղաքացիների համար, ովքեր չունեն ՌԴ վարորդական իրավունք։ Արգելքը պետք է ուժի մեջ մտներ այս տարվա մայիսի 7-ից, սակայն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունիսի 1-ից։ Փաստորեն, օտար երկրների, այդ թվում՝ Հայաստանի վարորդական իրավունք ունեցող քաղաքացիները կկարողանան այդ փաստաթղթով վարորդ շխատել ևս 1 տարի։
Ինչպես գրում է ИТАР-ТАСС-ը, հետաձգման պատճառը զուտ տեխնիկական է. Կառավարությունը չի հասցրել ավարտին հասցնել օտարերկրյա վարորդական իրավունքը ռուսականով փոխարինելու կարգը։
Հետաձման հարցում դեր են խաղացել նաև Ուկրաինայի դեպքերը։ Մարտին Ռուսաստանի կազմի մեջ մտան Ղրիմն ու Սևաստոպոլը, որոնց բնակիչներն ունեն ուկրաինական նմուշի վարորդական վկայականներ և ժամանակ չունեն այն փոխելու համար։