Կուտակայինը կգործի, բայց չվճարողները չեն տուգանվի. «ՀԺ»
«Կառավարությունը ԱԺ է ուղարկել մի նախագիծ, որով ընդամենը կասեցվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածը, որով նախատեսվում է պատասխանատվություն՝ օրենքի դրույթները խախտելու համար»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Այսինքն, այս նախագծի ընդունման դեպքում պարտադիր կուտակայինը կգործի, բայց այն չվճարելու համար քաղաքացիներն ու գործատուները չեն տուգանվի: Այսպիսով կստացվի, որ վերադառնում ենք օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելու մասին ՍԴ որոշմանը նախորդող շրջանի իրավական վիճակին, երբ ՍԴ-ն կասեցրել էր օրենքի մի շարք դրույթների՝ այդ թվում 76-րդ հոդվածի գործողությունը»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։