Նախաքննության ընթացքում ՊՆ N զորամասի ջոկերից մեկի ավագ հրաձիգ, կոչումով շարքային պայմանագրային զինծառայողին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա որոշակի ժամանակ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել և փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած աղջկա հետ:
Մայիսի 14-ին, ժամը 07.25-ի սահմաններում, «Հունդաի Ասսենթ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 10.5 կմ-ին բախվել է ճամփեզրի սյանը:
Իսկ Հայաստանում շարքային գործարարները կարո՞ղ են հավասար պայմաններում աշխատել Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Խաչատրյանի հետ։ «Ես որեւէ անուն չեմ տարանջատում,բոլորը հավասար են, մեր խաղի կանոններն են այդպես»,- ասել է նա։
Հարսանիք մեկնելու պատրվակով ավտոմեքենաներ է վերցրել և վաճառել:
Նա հայտնել է նաեւ, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին դիվանագիտական աշխատանքի ուղարկելու, ինչպես նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղարի նշանակման հարց եւս չի քննարկվել:
Շուրջ կես ամիս առաջ Հայաստանի Կանաչների միությունը նամակ էր ուղարկել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ ներկայացնելով հանքարդյունաբերության ոլորտում առկա խնդիրները: Սակայն, ինչպես «168 Ժամին» հայտնեց միության նախագահ Հակոբ Սանասարյանը, նամակն այդպես էլ չի հասել վարչապետին: Հ.Սանասարյանին մի հեռախոսահամար են տվել, որով նա, իբրև թե, պետք է կարողանար տեղեկանալ նամակի ճակատագրի մասին, բայց հեռախոսազանգերին պատասխանող չի եղել: Վերջապես, մայիսի 12-ին Հ.Սանասարյանին հաջողվել է կապ հաստատել, և պարզվել է, որ նամակը դարակում դրված է, վարչապետին ցույց չեն տվել:
Աբովյան քաղաքի փողոցներում գիշերները լույսերը հանգցնողի հետքերով:
ՀՀ կառավարությունը որոշել է «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովում հավանություն տալ ընկերության լուծարման որոշմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է ապահովել պետական բաժնեմասի լիազորված ներկայացուցչի մասնակցությունը ընկերության լուծարման և այդ գործընթացից բխող որոշումների ընդունման համար:
Ամբաստանյալ Արտակ Ղուկասյանը տուժողից հետաքրքրվեց, թե որքան է պատկերացրել իր տված գումարի դիմաց իր եկամուտի չափը: Ի պատասխան` Ա. Ղազարյանն ասաց, որ Արտակ Ղուկասյանն էր առանձնացնելու այդ մասը, իսկ ինքը չէր պարզելու՝ արդյոք Ա. Ղուկասյանի նշած չափը ճիշտ է, թե ոչ. ինքը վստահել է Ա. Ղուկասյանին:
Մայիսի 15-ին, ժամը 06.51-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Ձաղի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենան ընկել է ձորը, տուժածները հայտնվել են գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գյումրու Օդանավակայան 2 թաղամասի Արևելյան փողոցի բնակիչներն անհանգստացած են: Միջատներ են հայտնվել նրանց տներում, բակերում և այգիներում:
Մայիսի 14-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Վահե Մ.-ին:
Նա զարմանալի համբերատար, համակերպվող ու անչափ բարի բնավորություն ունի : Նրանց ընտանիքը թեև երկրաշարժի հետևանքով կորցրել է 3-սենյականոց բնակարան, սակայն ընտանիքի մյուս անդամները շատ տարիներ առաջ հեռացել են Հայաստանից, այդպես էլ բնակարան չստանալով, իսկ անժառանգ միայնակ կինը մնացել ու շարունակում է բնակվել տնակում:
ՀՀ կառավարությունը հաստատել է ռադիոհաճախականության կառավարական նշանակության սպեկտրի իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը՝ ընդգրկելով ՀՀ պաշտպանության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունները, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը և քաղավիացիայի գլխավոր վարչությունը, ինչպես նաև կառավարության նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը:
«Մենք ունենք մեր ազգի պապին (նկատի ունի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին-խմբ.), և ունենք մեր Սարյանի պուրակի պապիին»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այսօր Սարյանի պուրակում հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը` խոսելով ՀԱԿ ամենատարեց անդամ` 90-ամյա Վարազդատ Գաբրիելյանի մասին:
Կառավարության որոշմամբ Արմեն Ղուլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնից:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Տավուշի մարզի Սևքարի միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենքը հետ է վերցվել և 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել «Դարպաս գյուղատնտեսական ասոցիացիա» սպառողական կոոպերատիվին:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պնդում է, թե երեքշաբթի օրը Երևանի Մաշտոցի պուրակում ոստիկանների և քաղաքացիական ակտիվիստների միջև տեղի ունեցած բախման ժամանակ Ոստիկանությունը ուժ չի կիրառել, այլ եղել է բավականին ադեկվատ։
Մայիսի 14-ին, ժամը 19.00-ին, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան Արցախի փողոցում բախվել է հանդիպակաց ուղեմասի պատնեշին, այնուհետև` ծառի:
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստից հետո Հովիկ Աբրահամյանը թիկնապահների ուղեկցությամբ շրջել է Հանրապետության հրապարակով:
Անաստաս Միկոյանի արձանն արդեն ձուլարանում է: Արձանի կաղապարն արդեն հանվել է և վերջնական տեսք ստանալու համար մնում են ձուլման և մյուս աշխատանքները: Արձանի ձուլման աշխատանքներին հետևող քանդակագործ Գագիկ Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ անձամբ շահագրգիռ չէ այս հարցով, ընդամենը իրեն խնդրել են կարգավորել արձանի ձուլման հետ կապված տեխնիկական հարցերը:
Նրանցից շատերը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված չեն և անհայտ է մնում, թե նրանց երբևէ բնկարանով ապահովելո՞ւ են, թե՞ ոչ:
1981 թ. ծնված Մերուժան Հարությունյանը տանը` ննջասենյակի անկողնում, ձեռքերով խեղդամահ է արել կնոջը` 1983 թ. ծնված Հերմինե Չիլինգարյանին: Արտաքին զննությամբ Հ. Չիլինգարյանի պարանոցի շրջանում հայտնաբերվել են բռնության հետքեր:
Մայիսի 14-ին, ժամը 09.00-ին, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 17/Ա հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Կանազի հոսպիտալի գործով առաջին դատական նիստը: Այն, սակայն, հետաձգվեց, քանի որ առաջին դատական նիստին չէին ներկայացել գործով մեղադրողը, ինչպես նաև 4 ամբաստանյալներից 3-ի պաշտպանները: Դատավոր Արթուր Մկրտչյանն այդ պատճառով որոշեց հետաձգել գործի քննությունը՝ հաջորդ դատական նիստը նշանակելով հունիսի 3-ին:
Այն կարող են առաջացնել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ շաքարախտը, արտրիտը, երիկամային անբավարարությունը, հիպերտոնիան, սրտի կաթվածն ու ինսուլտը: Սննդային վակուումային փաթեթավորումները վտանգավոր են համարվում հատկապես կաթի, պաղպաղակի, մսամթերքի, կիսաֆաբրիկատների, ձկան և բանջարեղենի համար:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ ավելի քան 41 մլն դրամ է հատկացվել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն ՀՀ պետբյուջե վճարելու նպատակով: 2014թ. առաջին եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 635 անձնագիր:
Մայիսի 14-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1965 թ. ծնված Սերյան Հ.-ին:
Այսօր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել և կադրերի ռեզերվ են տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննարկման ստորաբաժանումների երկու տասնյակից ավելի ծառայողներ: