Բաժիններ՝

Արմավիրի և Արագածոտնի մարզերում հակակարկտային կայաններից կրակոցներ են արձակվել

Մայիսի 19-ին, ժամը 14.42-ից մինչև 20.21-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 84 կայաններ Արմավիրի մարզի Վանանդ, Նոր Կեսարիա, Բերքաշատ, Շենավան, Գետաշեն, Նալբանդյան, Ջանֆիդա և Տալվորիկ գյուղերում Արագածոտնի մարզի Ուջան, Աղձք, Կարբի և Օհանավան գյուղերում իրականացրել են ընդհանուր 43631 կրակոց:

Լոռու մարզի Տաշիր քաղաքի, Սարատովսկայա և Մեղմահովիտ գյուղերում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Ծաղկաշեն և Գանձակ գյուղերում տեղացել է կարկուտ, հնարավոր են թույլ վնասներ, վերոնշյալ քաղաքները և գյուղերը չեն պաշտպանվում ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս