
ՀՀԿ-ական պատգամավորը վթարի է ենթարկվել. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր, ժամը 09:40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում՝ «Խրճիթ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևանի բնակիչ Համբարձում Մանուկյանի վարած Opel մակնիշի 34 ՕM 617 և Լոռու մարզի բնակիչ Կարեն Սարիբեկյանի վարած Lexus մակնիշի 031 00 11 համարանիշի ավտոմեքենաները: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Կ. Սարիբեկյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է, իսկ ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են ԱԺ հաշվեկշռում:
Ամբողջությամբ՝ սկզբնաբյուր կայքում: