Բաժիններ՝

Գյումրիի Արևելյան փողոցի տնակները ողողվել են ջրով (տեսանյութ)

Tsayg.am-ը գրում է. Գյումրու Օդանավակայան 2 թաղամասի Արևելյան փողոցի բնակիչներն ահազանգել են «Ազդարար» լրատվականին: Վերջիններս դժգոհել են, որ շուրջ երկու ամիս է, ինչ թաղամասում խմելու ջրի խողովակ է վնասվել ու ջուրն անարգել լցվում է փողոց: Արևելյան փողոցի բնակիչների խոսքերով, խնդրի մասին իրենք տեղեկացրել են «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ: Ընկերության աշխատակիցները եկել են, վթարը վերացրել, սակայն ջրի արտահոսքը չի դադարել:

Ինչպես տեղեկացրել է «Շիրակջրմուղկոյուղի»  ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արշալույս Ավդալյանը, նշված վայրում ընկերության աշխատակիցները վթարավերականգնողական աշխատանքներ իրականացրել են, սակայն Օդանավակայանի տարածքում ջրամատակարարման և ջրահեռացման ընդհանուր համակարգը նորացման կարիք ունի:

Նախատեսվածի համաձայն, հին ու քայքայված ջրագծերը նորերով փոխարինելու ծրագիրն այստեղ կմեկնարկի 2015 թ-ից,-ասել է պատասխանատուն: Նա նաև նշել է, որ ընկերության աշխատակիցների կողմից տվյալ վթարը կվերականգնվի առաջիկա օրերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս