Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռուբեն Հախվերդյանի հետ (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց սիրված երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ: Ծավալված ջերմ ու անկաշկանդ զրույցի ընթացքում ԲՀԿ նախագահը նշեց, որ մշտապես հետևում է արվեստագետի գործունեությանն ու բարձր է գնահատում նրա վաստակը: Գագիկ Ծառուկյանը ցանկություն հայտնեց աջակցության իր մասնաբաժինն ունենալ սիրված երգահանի հին ու նոր երգերի ձայնագրության գործում:

«Յուրաքանչյուր ազգ ուժեղ է իր պատմությունով ու մշակութային հարուստ ժառանգությամբ, ուստի այն պահպանելու և սերունդներին փոխանցելու պատասխանատու գործում պետք է իր մասնաբաժինն ունենան բոլորը: Յուրաքանչյուր մարդ պետք է զգա, որ իր աշխատանքը գնահատվում է»,-իր խոսքում նշեց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ ոլորտի հանդեպ ուշադրությունը շարունակական է լինելու:

Ռուբեն Հախվերդյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի ջերմ խոսքերից տպավորված է և պատասխանատվության զգացումն ավելի է մեծանում: Սիրված երգիչը լավ գիտի, թե Գագիկ Ծառուկյանը որքան մարդկանց է օգնության ձեռք մեկնել ու ինչպիսի ակտիվ մասնակցություն է ունեցել բազմաթիվ նախաձեռնությունների իրականացման ճանապարհին:

Արվեստագետի կողմից բարձրաձայնված առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները ԲՀԿ նախագահի կողմից հենց տեղում դրական արձագանքի արժանացան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս