Բաժիններ՝

«Հանկարծ ես Սերժին տեսնեի, կըսեի տղա ջան, ես մենակ հացի կարիք ունիմ, ընձի հաց տուր» (տեսանյութ). galatv.am

Գյումրու Իսահակյան փողոցի կենտրոնական հատվածում տեղակայված աղբամանների մոտ վերջին օրերին հաճախակի կարելի է հանդիպել Գյումրու բնակչուհի 79-ամյա Շուշան Մարտիրոսյանին: Նա մի քանի օր շարունակ աղբամաններում ինչ-որ բան է փնտրում: Այսօր  ԳԱԼԱ-լրագրողը զրուցել է տարեց կնոջ հետ:

Նա պատմեց, որ բնակվում է Իսահակյան 48 շենքի 16 բնակարանում, միայնակ է, ամուսինը տարիներ առաջ է մահացել, որդին՝ վերջերս, եւ տարեց կինը տեղում այլ հարազատներ չունի:

«Հիմա մենակ եմ էստեղ, ոչ ոք չունեմ, տանից դուրս եմ գալիս, էսպես զբաղվում էլի»,- նշեց նա՝ ցույց տալով իր կողքին գտնվող աղբամանները: Տարեց կնոջ ձեռքին երկու փոքրիկ տոպրակներ էին, որոնց մեջ շատ արագ տեղավորում էր աղբամաններից վերցրած ինչ-որ մնացորդներ:

«էս շշերը կտանիմ կհանձնեմ, այլ տարբերակ չկա, մենակ թոշակով էս երկրում ապրել հնարավո՞ր է: Փաստորեն դու էլ զարմացար, աղջիկ ջան, մեծ կին էսօրվա դրությամբ մտել եմ աղբարկղի մեջ, բայց ինչ անեմ, ստիպված եմ, գոնե քանի մը կոպեկ փող ձեռքս կընկնի: Ո՞վ պետք է ինձ բերի տա, օգնի, ոչ մեկը չունիմ, միակ հույսս ես եմ: Նախկինում կաշխատեի, խոհարար էի, էստեղ են ասել՝ ինչ էի, ինչ դարձա»,- նշեց տարեց կինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս