Բաժիններ՝

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Փարիզում հանդիպում է անցկացրել Զելենսկու հետ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Փարիզում հանդիպում է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։

«Զելենսկին գնացել է Ուիթքոֆի հետ հանդիպման։ Այս պահի դրությամբ այն արդեն ավարտվել է»,- լրագրողներին հայտնել է Զելենսկու ներկայացուցիչ Սերգեյ Նիկիֆորովը։

Զելենսկի-Ուիթքոֆ բանակցություններից այլ մանրամասներ չեն հաղորդվել։

Փարիզում ընթանում է «կամեցողների կոալիցիայի» հանդիպումը, որին կարճ ժամանակով միացել էր նաև Ուիթքոֆը։

Ավելի վաղ Փարիզում Ուիթքոֆի հետ հանդիպել էին նաև Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը. նրանք քննարկել են Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների գործնական իրականացումը։

Ուկրաինային աջակցելու նպատակով Փարիզի Ելիսեյան պալատում մեկնարկել է «կամեցողների կոալիցիայի» երկրների հանդիպումը, որին մասնակցում են ավելի քան 30 երկրների և կառավարությունների ղեկավարներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս