Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Լոնդոն

Հայաստանի ազգային ժողովի պատգամավորները Լոնդոնում (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) կմասնակցեն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ և ԵԽԽՎ համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվող ուսումնական այցին:

Այս մասին տեղեկանում ենք պատգամավորների գործուղման վերաբերյալ ԱԺ նախագահի կարգադրությունից:

Լոնդոն կմեկնեն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հասմիկ Հակոբյանը, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, նույն խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը:

Պատգամավորները Լոնդոն կգործուղվեն հոկտեմբերի 13-18-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930