Երևանի բնակիչը «SKYPE»-ի միջոց անչափահաս տղային նկարել է կիսամերկ վիճակում, ապա առաջարկել հանդիպել
Երևանի 25-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով 21 տարին լրացած անձ, իր բնակարանում գտնվող համակարգչի միջոցով ստանալով համացանցի հասանելիություն «odnoklassniki.ru» սոցիալական կայքի, իր ստեղծած «Սաֆարյաններ» և «HOVHANNES@SYUZKA SAFARYANNER» անվամբ անհատական էջերի միջոցով ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ այցելել է Երևանի բնակիչ 12-ամյա տղայի «odnoklassniki.ru» սոցիալական կայքի հաղորդակցման համակարգի անհատական էջ և ներկայանալով «Հովո» անվամբ` առաջարկել է համացանցով ընկերանալ, ապա` ֆուտբոլային թեմայով պատկերի ներքո լուսանկարներ պատրաստելու պատրվակով «SKYPE» հաղորդակցման համակարգի միջոցով տղային լուսանկարահանել է կիսամերկ վիճակում: Իսկ հաջորդ օրը` զանգահարելով նրա բջջային հեռախոսահամարին, առաջարկել է հանդիպել: Վերջինս այդ մասին տեղյակ է պահել մորը:
Տղամարդ մեղադրվում է անառակաբարո գործողությունների փորձի, ինչպես նաև հակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելու կամ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանելու մեջ: Գործն ուղարկվել է դատարան, երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: