
Գալուստ Սահակյանը Մարգարիտ Եսայանին առաջարկեց փոխել մասնագիտությունը. NEWS.am

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, այցելելով NEWS.am-ի նախաձեռնած բարեգործական ցուցահանդես- վաճառքին ու տեսնելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հաջողությունները պաղպաղակ վաճառելու գործում նրան առաջարկեց փոխել մասնագիտությունը եւ պաղպաղակ վաճառել:
Այգում իր թոռնիկների հետ շրջող Գալուստ Սահակյանը առաջինը պաղպաղակ գնեց իր գործընկերոջից, ապա դերասաններից, երգիչներից երգչուհիներից:
Մարգարիտ Եսայանը նրան պատմեց, թե իր մոտ որքան լավ է ստացվում պաղպաղակ վաճառել. «Ամենալավ վաճառքը ես եմ իրականացրել, կողքի վաճառողները գալիս ասում են՝ մեր պաղպաղակը մնաց, հիմա չգիտեմ՝ ես լավ բան եմ անում, թե վատ», որին ի պատասխան Գալուստ Սահակյանն ասաց. «Սրանից հետեւություն, որ պետք է փոխեք Ձեր մասնագիտությունը»:
NEWS.am-ի այն հարցին, թե ինքը առաջարկի դեպքում այսօր պաղպաղակ կվաճառեր, ԱԺ նախագահն ասաց . «Այն ինչ անհրաժեշտություն է մեր ժողովրդի համար պատրաստ եմ անել»:
Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը արդեն երկրորդ անգամ Երեւանի Մանկական երկաթուղու հարակից տարածքում «Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա» կապակցությամբ իրականացնում է բարեգործական ցուցահանդես-վաճառք։ Ակցիայի շրջանակում վաճառվող պաղպաղակի ամբողջ գումարը, իսկ ձեռագործ իրերի, մանկական գրքերի մի մասը փոխանցվելու է Քարվաճառի շրջանի անապահով երեխաների կարիքները հոգալուն։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: