ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ ճանաչողական այցով Ֆլորիդայի պետական համալսարան են ուղևորվում ՀՀ Տնտեսագիտական համալսարանի 2 ներկայացուցիչ

ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Բուհական կրթության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության միջոցով ԲՏՃՄ կրթության և սոցիալական ձեռներեցության խթանման ծրագրի» շրջանակում մեկշաբաթյա ճանաչողական այցով Ֆլորիդայի պետական համալսարան են ուղևորվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի երկու ներկայացուցիչ։

Լուսինեն ու Գրիշան կուսումնասիրեն նորարարության ու ձեռներեցության խթանման ասպարեզում Ֆլորիդայի պետական համալսարանի լավագույն փորձը, կծանոթանան «Նորարարությունների կենտրոնի» և «Ազգային բարձր մագնիսական դաշտային լաբորատորիայի» գործունեությանը և կմասնակցեն «Փորձարարական լսարան XXV» նախաձեռնությանը։

Սա փորձի արժեքավոր փոխանակում է ուսուցման առջադեմ մեթոդների, նորարարական լաբորատորիաների և դինամիկ կենտրոնների փորձառության ասպարեզում, ինչը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչներին կարող է ոգեշնչել ու տալ նոր գաղափարներ իրենց բուհի ակադեմիական և ձեռնարկատիրական էկոհամակարգն առավել ամրապնդելու համար։

Հաջողություն ենք մաղթում մասնակիցներին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930