Բաժիններ՝

Գեղաշենում բրուցելյոզը չի նահանջում. pastinfo.am

Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում այս պահի դրությամբ արդեն 107 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի ենթարկվել է հարկադիր սպանդի, քանի որ լաբորատոր փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ կենդանիները վարակված են բրուցելոզով: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը:

Նա նաև նշեց, որ բացի սպանդի ենթարկված կենդանիներից ևս մի քանի կենդանիների մոտ ծառայության աշխատակիցները բրուցելյոզի վարակ են հայտնաբերել: Դրանց տերերին հանձնարարականներ են տրվել կենդանիներին մորթելու վերաբերյալ:

«Գյուղում շուրջօրյա հսկողություն է սահմանված, արգելված է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մուտքն ու ելքը, որպեսզի վարակն այլ համայնքներում տարածում չգտնի»,- ասաց Ա.Սուքիասյանը:

Արմինե Սուքիասյանը նաև տեղեկացրեց, որ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների միսը հանձնվում է վերամշակող ընկերություններին` համապատասխան սանիտարական մշակման պայմանով:

Ի դեպ, Գեղաշենում հայտնաբերված վարակով ախտահարվել են նաև 17 գյուղացի, որոնք առողջապահության նախարարության տվյալներով, համապատասխան բուժօգնությունից հետո դուրս են գրվել հիվանդանոցից:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս