«Վերաքննիչ դատարանը մերժեց Սամվել Վարդանյանի վերաբերյալ «Ավտոբուսի գործով» դատավճռի դեմ դատախազության ու պաշտպանության բողոքները». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց Սամվել Վարդանյանի վերաբերյալ «Ավտոբուսի գործով» դատավճռի դեմ դատախազության ու պաշտպանության բողոքները։ Առաջին ատյանի դատական ակտը մնաց անփոփոխ։

Հիշեցնեմ, որ առաջին ատյանի դատարանը Սամվելին դատապարտել էր խուլիգանության մեղմ հոդվածով, իսկ թշնամանք հրահրելու խիստ հոդվածով արդարացրել էր։

Միաժամանակ, դատարանը վճռել էր պատիժ նշանակել 750 հազար դրամ տուգանքի ձևով և, հաշվի առնելով 100 օր տևողությամբ տնային կալանքը, նրան ազատել պատժից։

Հիշեցնեմ նաև, որ 2024թ. ապրիլի 15-ին Սամվելին խոշտանգելու փաստով քննվող վարույթով որևէ առաջընթաց չկա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930