Բաժիններ՝

Սերբական Հանրապետությունը կարող է անկախություն հռչակել. Միլորադ Դոդիկ

Սերբական Հանրապետությունը (Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում գտնվող երկու սահմանադրական և իրավական տարածքներից մեկը) կարող է անկախությունը հռչակել իր վրա արտաքին ճնշումն ուժեղանալու դեպքում:

Այս մասին հայտարարել է Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ կայացած հանդիպումից հետո:

«Մենք ցանկանում ենք երկխոսություն: Հեռացրեք (բարձր ներկայացուցիչ) Քրիստիան Շմիդտին, փակեք նրա աշխատակազմը, ազատվեք նրա անօրինական ժառանգությունից: Դուք՝ Բրյուսելում, պահեք ձեզ եվրոպական ձևով: Մենք կարող ենք խոսել: Ցանկացած նոր պարտադրանք մեզ կհանգեցնի Սերբական Հանրապետության անկախության վերաբերյալ որոշման, և մենք վճռականորեն տրամադիր ենք դա անել», – Դոդիկը գրել է X սոցիալական ցանցում:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Հունգարիային՝ Սերբական Հանրապետությանն ուշադրություն հատկացնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930