Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ, որին մասնակցել են Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները:
«Աֆրիկյան տունը մոդեռն ճարտարապետության երևի միակ օրնակն է Երևան քաղաքում եղել և կմնա, իհարկե, եթե չքանդեն: Որոշ շենքերի համար կարող են այդ տեխնոլոգիան բերել. ինքը հնարավորություն է տալիս, կտրեն շենքը, ու մի երեք-չորս մետր ետ տան:
Ամեն դեպքում, աշխատում եմ ամեն ինչ անել, որպեսզի պատվիրանները չխախտեմ: Թե ինչքանով է ստացվում՝ չեմ կարող ասել: Տպավորություն թող չստեղծվի, որ սուրբ եմ ու ապրում եմ պատվիրաններով:
«Էս ի՞նչ ա կատարվում։ Բանկից զանգում են ինձ ու ասում են, որ իմ հաշիվները սառեցված են։ Ինչի՞ համար, ո՞վ ա սառեցրել, ի՞նչ իրավունքով, չգիտեմ: Մոտս տպավորություն ա, որ ինձ շփոթել են ինչ-որ լուրջ միջազգային ահաբեկչի հետ:
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 14-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գարիկ Բալայանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։
Հունիսի 14-ին, ժամը 10.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Զանգերից դեպի Սիսիան 1-ին կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հազարավոր, տասնյակ հազարավոր վարորդներ այսօր ընկել են այնպիսի իրավիճակի մեջ, որ ոչ մի տրամաբանական հիմք չկա, և փաստորեն դա իրականացվում է օրենքի շրջանակներում», -ասաց «Ավտովարորդների պաշտպանության» հ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես տեղեկացրել էինք` հունիսի 6-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին ճանապարհային ոստիկանության տեսուչները տուգանել են ամրագոտին չամրակապելու համար:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 34 UV 960 պետհամարանիշի ավտոմեքենան Եղվարդի խճ. թիվ 2 հասցեի մոտակայքում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
«Ռուսաստանի փոխվարչապետ, «Ռոդինա» ազգայնական կուսակցության հիմնադիր Դմիտրի Ռոգոզինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ կոչ է արել վերականգնել Խորհրդային Միությունը՝ «հավաքելով քարերը», որոնք «ցրվել են քառորդ դար առաջ, երբ սովետական ժայռն առաջին ճաքը տվեց»:
Այս անգամ կներկայացնենք քրեական հետապնդման ձեւերը, որոնք ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով տարանջատվել են երկու խմբի՝ հանրային և հայեցողական:
Հունիսի 14-ին, ժամը 02.55-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մարգարյան-Ֆուչիկ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հինգշաբթի Կենտրոնի դատարանի առջև դեռևս անհայտ տեսակի ատրճանակից ոստիկանների ուղղությամբ գնդակներ արձակած Հայկ Կյուրեղյանի ընտանիքի անդամները ոչինչ չգիտեին նրա ծրագրերի մասին, իսկ պատահարի մասին տեղեկացել են լրատվամիջոցներից:
Ըստ Շարմազանովի, կան նաեւ պոպուլիստական կետեր, որոնք իրենց համար ընդունելի չեն, իսկ կան նաեւ կետեր, որոնք քաղաքական օրակարգում են:
Շանթ Հարությունյանի և մյուսների գործով նիստից առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առաջ հնչած կրակողների գործով ձերբակալված է Հայկ Կյուրեղյանը:
Հունիսի 5-ին 168.am-ը գրավոր հարցմամբ ՀՀ ոստիկանությունից խնդրել էր հայտնել՝ արդյոք մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ, հնչած կրակոցների դեպքը տեսանկարահանվե՞լ է, թ՞ե ոչ, արդյոք քրեական գործում, բացի Գոռ Առաքելյանից, կա՞ն այլ մեղադրյալներ (Ներսես Մելքոնյանին մեղադրանք առաջադրելու մասին այդ օրը տեղեկություններ չկային):
Հունիսի 11-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքի և Շենգավիթի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1990 թ. ծնված Գարուշ Խ.-ն, որը ժամը 10.00-ին, իրենց տնից բերման է ենթարկվել բաժին:
Աշխարհից հեռու Ահնիձորում հյուրեր հաճախ չեն լինում: Բայց բավական է մեկ անգամ լինել Լոռվա այս գողտրիկ անկյունում՝ հասկանալու համար, թե որքան գրկաբաց են ընդունում գյուղ այցելած յուրաքանչյուր մարդու։ Հատկապես տարեց գյուղացիներից այստեղ շատ բան կարելի է լսել ու սովորել։
ն ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու նրա վարորդը, նախարարին սպասարկող Toyota Land Cruiser մակնիշի 007 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենայում առանց ամրագոտու են:
«Գյուղում մոտ 260 տուն առանց ջրի է մնացել, մնացած 400-ը` ջուր ունեն: Ուրիշ ժամանակ էղնի, գուկան, ջրի փողը նախադու կուզեն: Հմի իրանք բյուջե են հավաքում՝ իրենց կռիսներին աշխատավարձ տալու, թե՞ էս տիպի ավարիաներ լինելու դեպքում վթարը վերացնելու համար: Վերջը տրակտոր չունի՞ն, արդեն 4-րդ օրն է, հեչ մարդ չի ուզե գա շինե: Իբր տրակտոր են ուղարկել, դա էլ չի փորե»:
Ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել 1960 թ. ծնված Սուսաննա Օ.-ն և հաղորդում տվել, որ Արշակունյաց պողոտայի թիվ 42/2 շենքի մոտ անհայտ անձը հետևից հրելով և գետին գցելով` բացահայտ հափշտակել է պայուսակը:
Կարմիր խաչի ներկայացուցիչները հունիսի 11-ին հանդիպել են Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին:
«Հասարակական դաշինք նախաձեռնությունը» մշակել և հրապարակել է սահմանադրական 20 սկզբունքներ՝ ի գիտություն ՀՀ քաղաքացիների և որպես առաջարկություն ուղղված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին
Գյումրիում սոցիալապես ծանր պայմաններում ապրող տասնյակ բազմազավակ ընտանիքներ բնակվում են քաղաքի ծայրամասերում՝ մերձակա գյուղերի միջև ընկած տարածքներում տեղադրված վագոն-տնակներում:
«Վթարի ժամանակ գազի բալոնը առաջ է եկել և այդ երեխաները մնացել են նստարանների և այդ գազի բալոնի արանքում: Նորից եմ ասում՝ եթե գազի բալոնը տեղադրված չլիներ այդ ավտոմեքենայի վրա, մահ վրա չէր հասնի, որովհետև հարվածից հետո այդ ավտոմեքենան կշպրտվեր առաջ, և սեղմելու արդյունքում չէին մահանա: Դատաբժշկական փորձագետի եզրակացության մեջ հաստատված է, որ երեխաների մահը վրա է հասել սեղմելու ժամանակ՝ իրենց ողնաշարի կոտրվելու արդյունքում»,- հավելեց փաստաբանը:
Հունիսի 11-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ավանի բաժանմունքի ծառայողները, 1971 թ. ծնված Նունե Հ.-ին մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սարգիս Ս.-ին:
Հունիսի 11-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աէրացիա թաղամասի սպիրտի գործարանի դիմաց տղամարդ կա ընկած:
Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը հրավիրեց նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխություններով սահմանված պահանջների կատարման խնդրին՝ ընդգծելով, որ կառավարությունը կարեւորում է օրենքով նախատեսված մոտեցումների պահպանումը՝ առանց որեւէ վերապահման կամ բացառությունների: Նա առաջարկեց կառավարության դիրքորոշումը փոխանցել նաեւ մարզային ենթակայության հիմնարկների ղեկավարներին:
Հունիսի 14-17-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: