Նարեկ Բավեյանի հաշվիվները սառեցվել են
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից տարբեր մարդկանց բանկային հաշիվները սառեցնելու խնդիրը չի շրջանցել նաև հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին։ Մնասավորապես, սառեցվել են երգիչ Նարեկ Բավեյանի բանկային հաշվիվները, ինչի մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում.
«Էս ի՞նչ ա կատարվում։ Բանկից զանգում են ինձ ու ասում են, որ իմ հաշիվները սառեցված են։ Ինչի՞ համար, ո՞վ ա սառեցրել, ի՞նչ իրավունքով, չգիտեմ: Մոտս տպավորություն ա, որ ինձ շփոթել են ինչ-որ լուրջ միջազգային ահաբեկչի հետ: Էս ի՞նչ ա կատարվում, մարդու իրավունք մնացե՞լ ա էս երկրում: Շուտ հանեք ձեր գումարները բանկերից, վաղն էլ կարող եք դուք նմանատիպ զանգ ստանալ»,- գրել է երգիչը: