Բաժիններ՝

Կյուրեղյանի ընտանիքի անդամները ոչինչ չգիտեին նրա ծրագրերի մասին. «Ազատություն»

Հինգշաբթի Կենտրոնի դատարանի առջև դեռևս անհայտ տեսակի ատրճանակից ոստիկանների ուղղությամբ գնդակներ արձակած Հայկ Կյուրեղյանի ընտանիքի անդամները ոչինչ չգիտեին նրա ծրագրերի մասին, իսկ պատահարի մասին տեղեկացել են լրատվամիջոցներից, «Ազատության» հետ զրույցում պատմել է նրա եղբայրը՝ Արեգ Կյուրեղյանը։

Արեգը եղբոր քայլերի դրդապատճառի մասին էլ ոչինչ չի իմացել, տեղեկացել է, ինչպես մյուսները, միջադեպից առաջ Հայկի արած հայտարարությունից։ Հայկի քաղաքական հայացքների մասին եղբայրը չի ուզում խոսել, միայն ասում է, որ նա միշտ է դեմ եղել անարդարությանը։

Երեկ ոստիկանները տունը խուզարկելիս գտել են ատրճանակի տուփը, եղբայրները չեն հասցրել անգամ նայել, թե ինչ տուփ է եղել։ Միջադեպից առաջ Հայկ Կյուրեղյանը հայտարարեց, որ կրակելու է գազային ատրճանակից, ոստիկանությունից այս տեղեկությունը ոչ հերքում, ոչ հաստատում են, ասում են՝ նախաքննությունը կպարզի մանրամասները։ «Ինքը արել է, գիտի, որ պատասխանատվություն է կրելու։ Ինքը պատրաստ է կրել այդ պատասխանատվությունը»,- ասաց եղբայրը։

Կյուրեղյանների 5 հոգանոց ընտանիքից երեքն աշխատում են, Հայկն ավարտել է ճարտարապետական համալսարանը, հարազատների խոսքով՝ լավ է սովորել, աշխատել է որպես ծրագրավորող, եղբոր խոսքով իրենց ընտանիքը սոցիալական վիճակը վատ չէ, բայց Հայկը միշտ վրդովված է եղել երկրի ընդհանուր վիճակով։

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը հաստատում է, որ Հայկ Կյուրեղյանին հետ մտերիմ չէր, միայն երթերի ժամանակ է մի քանի անգամ հանդիպել նրան, բայց պատրաստվում է այսուհետ ամեն կերպ սատարել նրան։ Այդ մասին նաև հայրն է խնդրել Շահենին։

«Նա վտանգեց իր կյանքը, չէ որ այդ պահին ոստիկաններից մեկը, չհասկանալով, թե ինչ էր կատարվում, սպաներ այդ տղային, որպեսզի փրկի կողքի մարդկանց։ Նա իր ազատությունը զոհաբերեց հանուն արդարության վերականգնման»,- ասել է Շահենը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս