Բաժիններ՝

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով սահմանվում է հետապնդման երկու ձև. pastinfo.am

«Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի հիմնական կարգավորումները:

Այս անգամ կներկայացնենք քրեական հետապնդման ձեւերը, որոնք ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով տարանջատվել են երկու խմբի՝ հանրային և հայեցողական:

Այսպես, հանրային քրեական հետապնդումը հարուցվում է անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին հսկող դատախազի որոշմամբ, անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվում է նրա կողմից հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա:

Օրենսգրքով նախատեսված փաստերի առկայության դեպքում քննիչն իրավասու է հսկող դատախազին ներկայացնել անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդություն` դրան կցելով վարույթի նյութերը և մատնանշելով այդ փաստերը հաստատող ապացույցները: Անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով անձի ձերբակալված լինելու դեպքում քննիչը սույն մասով նշված միջնորդությունը և նյութերը հսկող դատախազին է ներկայացնում ոչ ուշ, քան ձերբակալման որոշումն անձին հանձնելու պահից 24 ժամվա ընթացքում:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս