Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)

Հունիսի 14-ին, ժամը 02.55-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մարգարյան-Ֆուչիկ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 MA 394 և «Լեքսուս» մակնիշի 99 PR 606 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. առկա է գազի արտահոսք:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել 1991 թ. ծնված Ս. Մ.-ին, 1992 թ. ծնված Տ. Զ.-ին և 1992 թ. ծնված Գ. Խ.-ին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու (20-25 տարեկան) դի:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

 

IMG_6657-10154-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_6638-10148-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng (1)

IMG_6646-10151-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս