Բաժիններ՝

Մեկ օրում բացահայտվել է 117 հանցագործություն

Մեկ օրում բացահայտվել է 117 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Մասնավորապես՝

  • 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 8 դեպք՝ խարդախության,
  • 7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, սառը զենքի հայտնաբերման,
  • 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 4 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 3-ական դեպք՝ թմրանյութի իրացման, ինքնիրավչության,
  • 2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, հուշարձանները ոչնչացնելու,
  • Բացահայտվել են նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 1-ական դեպք՝ խուլիգանության, ավտոմեքենայի գողության, Ֆիզիկական ներգործության, խարդախություն։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար․ 19 մարդ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս