Արարատ Միրզոյանն այցելել է ՔԶԱԿ քիմիայի և տեխնոլոգիաների կենտրոն

Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ քննարկումների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է նաև ՔԶԱԿ քիմիայի և տեխնոլոգիաների կենտրոն: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններին, այդ թվում՝ լաբորատորիայում և փորձագիտական հետազոտությունների նորարարական հնարավորություններին։

Կազմակերպված շրջայցի ընթացքում կենտոնի տնօրենը և ոլորտային պատասխանատուները ներկայացրել են ՔԶԱԿ մանդատի շրջանակներում կենտրոնի կողմից իրականացվող նախաձեռնությունները, ժամանակակից միտումներին համահունչ աշխատանքի առանձնահատկությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930