Ապրիլի 6-ին, ժամը 00.31-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սույն թվականի ապրիլի 6-ին, տեղական ժամանակով ժամը 05.26-ին (Գրինվիչի ժամանակ՝ 01.26-ին) ՀՀ ՏԿԱԻ նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում:
Մեր ժողովրդի ցանկացած միջոցառման ժամանակ հակառակորդն իր հնարավորություններն օգտագործում է, որպեսզի չթույլատրի, որ այդ միջոցառումները պատշաճ ձեւով կազմակերպվեն մեր հանրապետությունում: Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները, կարծում եմ, այդ շարքին են դասվում:
Դաստակերտի բնակարանային ֆոնդը կազմում են 8 անդրջրհեղեղյան շրջանի շենքերը՝ անհուսալիորեն քայքայված ճակատամասերով: Այդ տներում 84 անբարեկարգ բնակարաններ կան, միջինը՝ 35.5 քառակուսի մետր մակերեսով: Համեմատության համար նշենք, որ մայրաքաղաքում այդ ցուցանիշը գերազանցում է 63 քառակուսի մետրը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը բարերար Ռուբեն Վարդանյանի հետ միասին ապրիլի 5-ին այցելել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ եւ ծանոթացել այնտեղ Պաշտպանության բանակի զինծառայողների համար նոր բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների ընթացքին։
Ադրբեջանի օդուժը ապրիլի 4-ին գիշերային զորավարժություն է անցկացրել սահմանափակ տեսանելիության պայմաններում՝ «Су 25» և « МиГ-29» կործանիչների մասնակցությամբ:
«Լավ տեղերը կտանենք՝ Սեւան, Գառնի, Գեղարդ, կարող է նաեւ Արցախ տանենք, կտեսնենք, Ազգային ժողով կարող է բերենք, նիստեր ունենք մյուս շաբաթ, կարող է եռօրյային բերենք: Ես կառաջարկեմ, որ նրան Աժ տանենք, պրոպուսկը ես կտամ: Տանենք ԱԺ, որ զարմացնենք մեր պատգամավորների գեղեցիկ տեսքով, ինտելեկտուալ մակարդակով, որ աղջիկը իմանա, որ տենց հայրենակիցներ ունի: Ես վստահ եմ, որ նա կզարմանա»:
2015 թվականի ապրիլի 5-ին` ժամը 10:20-ին, «Արմենիա» ԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա Արմեն Նախչվանյանը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ձերբակալվել է խորթ դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած 29-ամյա տղամարդը: Վերջինս բնակվել է իր փաստացի կնոջ ու նրա` անչափահաս երեխայի հետ, որի ժամանակ էլ գրանցվել է այդ ահասարսուռ դեպքը: Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:
Եթե տեսակդ ստեղծագործող է, ձեռքբերումից մինչև կորուստ, բարդույթից մինչև ազատություն, ատելությունից մինչև սեր, ցանկացած զգացումի վերապրման ժամանակ, ստեղծագործելն է թեթևացումդ։
Ապրիլի 6-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 9-ին՝ օրվա երկրորդ կեսին, 10-ին սպասվում է անձրև:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, տխրահռչակ «բիզնես-լեդի» Հերմինե Նաղդալյանից և երեկ նրա հետ Ծիծեռնակաբերդում գտնված ՀՀԿ-ական կանանցից պահանջում ենք անհապաղ հանրային բացատրություն ներկայացնել Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչումը որպես «տոնակատարության» ներկայացնելու ինքնագլուխ, ստոր և քստմնելի արարքի համար։ Հայ հանրությունը նրանց չի լիազորել և չի պատվիրակել հայոց պատմության ամենաարյունալի էջը մեկնաբանել ժպիտով և օսմանյան թուրքերի կողմից հարյուր տարի առաջ իրականացված նախճիրին այսօր պատասխանել փուչիկներով, ծաղիկներով և սելֆիներով։
Ապրիլի 5-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկից պայթյունի ձայն է լսել, որից հետո տունը մասամբ փլուզվել է. կա տուժած:
Մեր լրատվամիջոցներից շատերը, ի դեպ, դարձել են գուժկան։ Մեկ էլ տեսար՝ զանազան կայքերից ֆեյսբուքում հայտնվեցին «շտապ» գրառմամբ լուրեր: Մինչդեռ դրանց մեծ մասը հիմնականում հնացած է ու ակտուալ չէ, եւ հետո, «շտապ» բառն է սխալ գործածվում. պետք է լինի «հրատապ»:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին:
Ժամը 06.00-ի սահմաններում Կարմիր գյուղի բնակիչ 36-ամյա Կարեն Խաչատրյանն ահազանգել է Կարմիրի գյուղապետ Միշա Դանիելյանին և հայտնել, որ իր տանը կից գտնվող գոմի տանիքը փլուզվել է, իսկ փլուզման տակ գառներ ու ոչխարներ են մնացել:
Ամփոփվել են 5-րդ «ArmNet» համահայկական վեբ-մրցույթի ադյունքները: Գլխավոր մրցանակը լավագույն վեբ կայքի համար ստացավ www.mediamax.am-ը, որը լավագույնը ճանաչվեց նաև «Լավագույն բովանդակություն» անվանակարգում, մինչդեռ Shadowmatic յուրօրինակ նախագիծն արժանացավ Գլխավոր մրցանակի՝ որպես լավագույն բջջային հավելված՝ իր հետ տանելով նաև մրցանակներ «Նորարարություն» և «Դիզայն և հարմարավետություն/բջջային հավելված» անվանակարգերում:
Ամերիկացին որպես ամենացայտուն օրինակ հիշատակել է ՀՀ ԱԳ նախկին նախարար, 2008թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի ազատազրկման փաստը: Փենինգտոնը արձանագրել է, որ Արզումանյանը բանտում է պահվում բավականին ծանր հոդվածներով՝ «պետական իշխանության բռնազավթում» եւ «զանգվածային անկարգությունների հրահրում», մինչդեռ մեղադրանքի հիմքում ընկած ապացույցները կասկածելի են:
Նախ Հայաստան կժամանեն նրա անձնակազմի անդամները՝ մի քանի տասնյակ անձիք, որոնք հայտնի քույրերի այցի հետ կապված նախապատրաստական աշխատանքներ կտանեն
Ապրիլի 5-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ադրբեջանական գերությունից վերադարձած՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը նորից ստացիոնար բուժում է ստանում:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով:
Յուրաքանչյուր եռամսյակ, համաձայն պաշտոնական վիճակագրության Գյումրուց հեռանում է 500 մարդ: 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ քաղաքի բնակչությունն եղել է 119 հազար 300 մար
Նախապես հաղորդվում էր, որ Քարդաշյանը Հայաստանում պետք է ժամանի Ցեղասպանության 100-ամյակին` ապրիլի 24-ին: Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, Ք. Քարդաշյանը Երևան կժամանի սեփական փոխադրամիջոցով:
Ապրիլի 4-ին, ժամը 21.20-ին ա ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհին` ակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և. անհրաժեշտ է օգնություն:
Հայկական սփյուռքը նոր շունչ առավ և խանդավառվեց Հայաստանի անկախությամբ: Վարդանանց պատերազմից մինչև Սարդարապատ, Բաշ Ապարանից մինչև Արցախի հերոսամարտ, մինչև բարձրաբերձ Շուշիի ազատագրում` պայքարում, արարում և կառուցում է հայ ժողովուրդը: Մենք՝ բոլորս միասին, պաշտպանեցինք համայն հայության հայրենիքը, մեր հպարտությունը, մեր ինքնությունը, մեր զորության աղբյուրն ու կենսական ուժը:
Այսօր՝ ապրիլի 4-ին, բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
Ապրիլի 4-ին, ժամը 16.11-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում այրվում է կրպակ:
Ալեքսանդրոպոլում ամենատարածված արհեստներից մեկը դարբնությունն էր: Ամենայն հավանականությամբ հենց այդ հարուստ ավանդույթներն էին, որ «Եռանկյունի» ֆիլմի ստեղծագործական անձնակազմին բերեցին հենց հանրապետության երկրորդ քաղաք:
Ապրիլի 3-ին, ժամը 00.50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տերյան և Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆիատ», «Մերսեդես Բենց» և «Տոյոտա ՌԱՎ-4» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆիատ»-ի վարորդը ողնաշարի ողերի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց: