Հայաստանում որտեղ կարելի է 600 դոլարով բնակարան գնել. news.am
news.am-ը գրում է. Հայաստանի մայրաքաղաք Երեւանից 236 կմ հեռավորությամբ գտնվող Դաստակերտ քաղաքն ինքնատիպ է: Այստեղ 343 բնակիչ կա, որը զիջում է նույնիսկ գյուղերին, չխոսենք արդեն «իսկական» քաղաքների մասին: Այնպես որ՝ Դաստակերտն ավելի շուտ քաղաքային ավան է: Քաղաքը գտնվում է Զանգեզուրում, Այրի լեռան ստորոտին՝ համանուն գետի հարեւանությամբ, գեղատեսիլ վայրում: Դրանով, սակայն, «քաղաքի» հրապույրն ավարտվում է:
Դաստակերտի բնակարանային ֆոնդը կազմում են 8 անդրջրհեղեղյան շրջանի շենքերը՝ անհուսալիորեն քայքայված ճակատամասերով: Այդ տներում 84 անբարեկարգ բնակարաններ կան, միջինը՝ 35.5 քառակուսի մետր մակերեսով: Համեմատության համար նշենք, որ մայրաքաղաքում այդ ցուցանիշը գերազանցում է 63 քառակուսի մետրը: Բացի «բազմաբնակարան» շենքերից, Դաստակերտում նաեւ 38 «առանձնատուն» կա:
Մեկ քառակուսի մետրի պաշտոնական միջին շուկայական գինը 8 հազար դրամ է, «առանձնատներինը»՝ 11.600 դրամ: Այսպիսով, Դաստակերտում բնակարանի միջին գինը… 280 հազար դրամ է (շուրջ 600 դոլար): Նման գնով Երեւանում կարելի է 1 քառակուսի մետր գնել, այն էլ՝ ծայրամասում:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: