Բաժիններ՝

Լևոն Մարտիրոսյանը առաջարկելու է Քիմ Քարդաշյանին տանել ԱԺ և զարմացնել. news.am

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը առաջարկելու է, որպեսզի Հայաստան ժամանող ամերիկյան հեռուստաստղ Քիմ Քարդաշյանին տանեն Ազգային Ժողով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է  Լեւոն Մարտիրոսյանը:

Ավելին, նա պատրաստ է նույնիսկ անցագիր իջեցնել Քիմ Քարդաշյանի համար: Հարցին, թե տանում եք ԱԺ, որ ինչ անեք, պատգամավորը պատասխանեց՝ «որպեսզի զարմացնենք նրան մեր պատգամավորների գեղեցիկ տեսքով, ինտելեկտուալ մակարդակով»:

«Լավ տեղերը կտանենք՝ Սեւան, Գառնի, Գեղարդ, կարող է նաեւ Արցախ տանենք, կտեսնենք, Ազգային ժողով կարող է բերենք, նիստեր ունենք մյուս շաբաթ, կարող է եռօրյային բերենք: Ես կառաջարկեմ, որ նրան Աժ տանենք, պրոպուսկը ես կտամ: Տանենք ԱԺ, որ զարմացնենք մեր պատգամավորների գեղեցիկ տեսքով, ինտելեկտուալ մակարդակով, որ աղջիկը իմանա, որ տենց հայրենակիցներ ունի: Ես վստահ եմ, որ նա կզարմանա»,-ասել է պատգամավորը: Նա նշել է , որ առայժմ հայտնի չէ՝ Քիմ Քարդաշյանը Գյումրի գնալու է, թե ոչ, բայց վստահ է, որ նրա այցը միայն Երեւանով չի սահմանափակվելու:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս