Բաժիններ՝

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. գոմի փլուզման հետևանքով 140 գառ ու ոչխար սատկել են. shamshyan.com

Այսօր` ապրիլի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06.00-ի սահմաններում Կարմիր գյուղի բնակիչ 36-ամյա Կարեն Խաչատրյանն ահազանգել է Կարմիրի գյուղապետ Միշա Դանիելյանին և հայտնել, որ իր տանը կից գտնվող գոմի տանիքը փլուզվել է, իսկ փլուզման տակ գառներ ու ոչխարներ են մնացել:

Փրկարարները, գյուղացիների ու գյուղապետի մասնակցությամբ, փլուզված տանիքի տակից դուրս են բերել 140-ից ավելի արդեն սատկած գառներ ու ոչխարներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կան նաև գերանների հարվածից վնասվածքներ ստացած մեծ թվով գառներ ու ոչխարներ: Գյուղապետի կանչով ժամանել են նաև Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները` գյուղվարչության պետի գլխավորությամբ, ով, իրավիճակին ծանոթանալով, տեղեկությունը փոխանցել է մարզպետին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետը հայտնեց.

«Փորձելու ենք, մարզպետի գլխավորությամբ, հնարավորության սահմաններում օգնել: Արդեն ստեղծվել է հանձնաժողով` վնասի չափը պարզելու համար: Հուսով ենք, որ կառավարությունը նույնպես բարի կամք կդրսևորի և օգնության ձեռք կմեկնի տուժածներին, քանի որ վերջիններս վերջերս բանկից վարկ էին վերցրել և գառներն ու ոչխարները պահելով էին կարողանում մարել վարկը: Սակայն հիմա, եթե պատկան մարմինները օգնության ձեռք չմեկնեն գյուղացուն, չի բացառվում, որ բանկն իր սև գործն անի»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս