Ղարաբաղի պաշտպանության նախարարը հայտնում է, որ ադրբեջանական կողմից հարձակումներին մասնակցում են թուրք զինվորականներ. hetq.am

«Հետքի» հարցերին պատասխանել  է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը

-Վերջերս ադրբեջանական զինուժը նորից է ակտիվացել, անընդհատ հարձակումներ են գործում սահմանի տարբեր հատվածների ուղղությամբ: Ձեր կարծիքով՝ դրանք կապվա՞ծ են Ցեղասպանության 100-ամյակի հետ:

-Իրավիճակը վերջերս չի լարվել, 2014-ին, 2013 թվականին, այս իրավիճակի մեջ ենք եղել, «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակն է, հակառակորդի կողմից անընդհատ կան ոտնձգություններ: Այս բոլոր գործողությունների վերջնակետը, թիրախը հայն է որպես ազգ: Մեր ժողովրդի ցանկացած միջոցառման ժամանակ հակառակորդն իր հնարավորություններն օգտագործում է, որպեսզի չթույլատրի, որ այդ միջոցառումները պատշաճ ձեւով կազմակերպվեն մեր հանրապետությունում: Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները, կարծում եմ, այդ շարքին են դասվում: Հատկապես, որ դրան միանում է Թուրքիան, եւ որոշակի պատվեր կա Թուքիայի կողմից Ադրբեջանին, որպեսզի ցանկացած պայմաններում փորձի լարված վիճակում պահել եւ չթողնել, որ մեր ժողովուրդը այդ միջոցառումները կազմակերպի:

-Սպաների հետ զրույցի ընթացքում նրանցից մեկը այսպիսի մի միտք արտահայտեց, որ իրենք համոզված են՝ հարձակումների ժամանակ ադրբեջանցիների հետ նաեւ թուրք զինվորականներ կան: Կա՞ն այդպիսի տվյալներ, ապացույցներ:

-Տվյալներ ունենք, մասնակցում են, բայց ոչ մշտական: Հավանականությունը շատ մեծ է, մենք ընդամենը երկու դեպք ունենք ապացուցված, որ մասնակցել են: Հավանականությունը մեծ է, այս խմբավորումը, որը աշխատել է մեր դեմ, պատրաստվել է Թուրքիայում, թուրքական բանակի հրահանգիչների կողմից, եւ Ադրբեջանը բավականին մեծ գումարներ է ներդրել այս ստորաբաժանումները պատրաստելու համար: Եւ մինչեւ ստորաբաժանման վերջնական հանձնումը մեծ հավանականություն կա, որ թուրքերը իրենք էլ են մասնակցում գործողություններին:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս