
Ահազանգ. Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել

Ապրիլի 5-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի անկողնում հայտնաբերել են 1945 թ. ծնված Կ. Ա.-ի դին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն