Բաժիններ՝

Պայթյուն Ավան վարչական շրջանում. կա տուժած (լրացված)

Ապրիլի 5-ին, ժամը 18.55-ին ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկից պայթյունի ձայն է լսել, որից հետո տունը մասամբ փլուզվել է. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական, ՃԿԱԿ օպերատի և ԱԻ արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ տունն ամբողջությամբ փլուզվել է (70 քմ):

Տուժած Հ. Կ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Դեպքի վայրում է գտնվել ՓԾ օրվա պատասխանատուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս