Բաժիններ՝

Սոս Ջանիբեկյանը անդրադարձել է Facebook-ում իրեն քննադատողներին

Դերասան Սոս Ջանիբեկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երկար համբերատար լինելուց հետո (և բարձր գտնվիր նրանցից)-միտքն անտեսելով, նաև չվախենալով, որ հնարավոր է դիտվի արդարացում, որոշեցի պատասխանել բոլոր այն մարդկանց, ովքեր մեծ ուշադրությամբ հետևում են իմ ֆեյսբուքյան «վարքին»: Նույնիսկ պահանջում, որ լինեմ և շարժվեմ այնպես, ինչպես իրենք են ճիշտ համարում։

Որ պահին ինչ գցեմ,ինչով կիսվեմ։

Նախ սկսեմ նրանից , որ ինտերնետն իմ կյանքում շատ լուրջ դեր ունի , առօրյայումս` նույնպես։

Շատ սիրում և լուրջ տեղ եմ տալիս ֆեյսբուքին իմ կյանքում, նույնիսկ առօրյայիս զգալի մասը հնարավոր է տրամադրեմ նրան։

Սիրում եմ կիսվել պահով, մտքով, հուզական ցանկացած դրսևորումով, ցանկացած պահի։

Պահն ինձ համար լիարժեք է դառնում կիսվելուց։

Ինձ հետաքրքիր և իմ սիրած մարդկանց հետևում եմ, կիսում եմ տարածության վրա իրենց  հետ ցանկացած պահ, ցանկացած միտք, ցանկացած հուզական դրսևորում` վշտից մինչև ուրախություն։

Կարծում եմ պետք է շատ առողջ վերաբերվել ժամանակաշրջանի շատ արդիական այս երևույթին։

Անցնեմ մյուս կետին։

Եթե տեսակդ ստեղծագործող է, ձեռքբերումից մինչև կորուստ, բարդույթից մինչև ազատություն, ատելությունից մինչև սեր, ցանկացած զգացումի վերապրման ժամանակ, ստեղծագործելն է թեթևացումդ։

Բացարձակ չփորձելով մեկին նմանվել ուզում եմ փաստել.

Երբ նկարիչը կորցրել է երեխային և լիքը գինու շշերով փակվել է իր արվեստանոցում և սկսել է նկարել, կամ գրողը գրել է գիրքը, բանաստեղծը` բանաստեղծությունը, դա նույնպես կիսվել է, իհարկե դա շատ դժվար կլինի հասկանալ 16 տարեկան լրագրող աղջնակին կամ  մյուս այլ մասնագիտությունների տերերին (լավ -ի և վատ-ի մասին չէ խոսքս այլ միայն տարբերության, չնայած լավ լրագրողը այսօր դեֆիցիտ է), բայց չհասկանալն իրավունք չի տալիս քննադատել։

Կտավներ, ռեքվիեմներ, բանաստեղծություններ, մտքեր, երաժշտություն, պոեզիա, ֆիլմ, գիրք և այլն, մեծ մասամբ ծնվել են հենց այդ ժամանակ։

Եվ ի վերջո հավատացեք դուք ունեք այն ազատությունը և հնարավորությունը չհետևել (unfollow) այն մարդուն ֆեյսբուքում, ով նյարդայնացնում է ձեզ կամ տհաճ է։

Շնորհակալություն ուշադրության համար, եթե մի հոգի, ով պետավտոտեսուչի փայտիկը ձեռքը ֆեյսբուքում հետևում է ով ինչ է անում, որ տուգանի, ցած կգցի, ես կհամարեմ այս երկար գրածս անհեթեթությունը արդարացված»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս