Երևանում 36-ամյա տղամարդու են դանակահարել. հարուցվել է քրեական գործ
2015 թվականի ապրիլի 5-ին` ժամը 10:20-ին, «Արմենիա» ԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա Արմեն Նախչվանյանը:
Դեպքի առթիվ նույն օրը Երեւանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննության ընթացքում պարզվել է, որ տղամարդը մարմնական վնասվածքներ է ստացել Հասրաթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: