Բակո Սահակյանը և Ռուբեն Վարդանյանը ծանոթացել են զինծառայողների համար նոր բնակելի թաղամասի կառուցման աշխատանքներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը բարերար Ռուբեն Վարդանյանի հետ միասին ապրիլի 5-ին այցելել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ եւ ծանոթացել այնտեղ Պաշտպանության բանակի զինծառայողների համար նոր բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների ընթացքին։
Երկրի ղեկավարն ընդգծե է, որ նման ծրագրերը մեծապես նպաստում են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը եւ Արցախի պաշտպանունակության ամրապնդմանը։
ԼՂՀ Նախագահի աշխատակազմ