«Լեգենդներ, կարծիքներ են շրջանառվում անհնարինության մասին, մանավանդ ինչ-որ պատգամավորներ են այս մասին կարծիքներ հնչեցնում, որոնք կյանքում բանակ չեն եղել, ավտոմատի ետն ու առաջը չգիտեն: 30 քառակուսի տարածք չի՞ եղել, քնած մարդ, հատկապես խոր քնի ժամանակ մարդու ամենահոգնած վիճակն է, քնած տեղից մարդը ի՞նչ կարող էր անել»:
Հունվարի 30-ին ոստիկանության ծառայողները հայտնաբերել և Մաշտոցի բաժին բերման են ենթարկել հետախուզման մեջ գտնվող, 1979 թ. ծնված Ռոման Ղ.-ին:
Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունն ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողությունների` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում:
Հունվարի 31-ի գիշերը՝ կեսգիշերն անց, հերթական միջադեպն է գրանցվել՝ այս անգամ Կորյունի փողոցի թիվ 19/Ա հասցեում գտնվող «Ժառա» կարաոկե ակումբում:
«Կտրուկ վատացել է Ժիրայր Սեֆիլյանի ինքնազգացողությունը այսօրվա ավտոերթի ոստիկանական ծեծից հետո: Նա ուժեղ ծակոցներ ունի որովայնի ձախ մասում: Այս պահին նրան տեղափոխում են Վայքի հիվանդանոց»:
Հունվարի 30-ին ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հունվարի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սյունիքի մարզպետարանի մոտ վրաերթի է ենթարկել մի քաղաքացու:
Ի՞նչ է տեղի ունեցել իրականում. ռազմական փորձագետ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ իրականում տղային սպանել են սենյակում՝ անկողնու մեջ, հետո փորձել են հետքերը թաքցնել ու նրա անշնչացած մարմինը կախել են պտտաձողից:
Հանրապետության տարածքում՝ հունվարի 31-ին, փետրվարի 1-ից 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ:
«Մենք որոշել ենք ամեն ինչ հրատարակել, այո՛, ամեն ինչ հրատարակելու ենք, ոչ մի բան չի մնալու: Ես ասում եմ, որ Ցեղասպանության 100-ամյակը վերջը չէ, 100-ամյակը սկիզբն է: Նախ` Ցեղասպանությունը 1915թ. ապրիլին չի եղել, եղել է հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին»,- ասում է Հայաստանի ազգային արխիվի տնօրենը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ս. Սարգիս զորավարի տոնը Երիտասարդների օրհնության օր հռչակման կապակցությամբ տեղի ունեցած տոնակատարությանը, որը մայրաքաղաքի «Պողոսյան պարտեզներում» կազմակերպել է Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը:
Քաղաքացի Էդգար Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին` ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի կուրսանտ Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ կատարվող նախնական քննության, նշանակված ծառայողական քննության մանրամասներին ծանոթանալու նպատակով հունվարի 31-ին նախարար Սեյրան Օհանյանը այցելել է դեպքի վայր` խորհրդակցություն հրավիրելով ուսումնական զորամասի հրամկազմի հետ:
«Թե ինչպես էին հատուկ ջոկատայինները ծեծ ու ջարդի ենթարկում այսօրվա Արցախի ավտոերթի մասնակիցներին: Բոլոր տեսախցիկները ջարդելուց հետո նրանք վստահ գրոհեցին «100-ամյակը առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցներին: Մարդկանց հանում էին ավտոմեքենաներից և բառի բուն իմաստով՝ «քացու տակ» առնում»:
Հունվարի 30-ին, ժամը 14.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մ. Խորենացու փողոցում վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Աղավնի Ա.-ին և դիմել փախուստի:
168.am-ի հետ զրույցում «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանը՝ խոսելով կառավարության հիշյալ որոշման մասին, ասաց՝ և՛ լավ բան է, և՛ վատ. «Լավ է այնքանով, որ, ի վերջո, թեկուզ ժողովրդի ճնշման տակ՝ ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստեցին, թեկուզ տրվեց ժամանակավոր լուծում: Բայց սա հարցի վերջնական լուծում չէ: Շատ լավ կլինի, որ սա չլինի ժամանակ շահելու հերթական ձև»,- պատասխանեց Ա.Խաչատրյանը:
2014 թ. դեկտեմբերի 23-ին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա, գանգուղեղային տրավմա և ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1976 թ. ծնված Արման Բ.-ն:
Այսօր Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած սպանությունը ցնցել է Ֆուչիկի փողոցի 25 շենքի բնակիչներին: Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 69-ամյա Արշավիր Բարսամյանը, հարևանների խոսքով, միայնակ էր ապրում, երբեք որևէ մեկի հետ չէր շփվում, իսկ այսօր անսպասելի իմացել են, որ հյուրեր է ունեցել, որոնց հետ հանդիպումն ավարտվել է սպանությամբ:
«Իրենք ճանապարհը փակել էին, մենք եկանք, հանդիպեցինք միմյանց, իրենք մոտեցան, ասացին, որ արգելվում է, մենք փորձեցինք հասկանալ, թե ինչու, իսկ իրենք ասացին՝ արգելվում է և վերջ՝ շուռ եկեք և գնացեք: Մենք հասկացանք, որ մարդիկ հրահանգ ունեն, և անմիաստ է նրանց հետ որևէ երկխոսության մեջ մտնելը: Մենք սկսեցինք մեքենաները շուռ տալ, որ հետ գանք: Եվ այդ պահին նրանք հարձակվեցին»,- միջադեպը ներկայացրեց նա՝ նշելով, որ ոստիկանները չեն պատճառաբանել, թե ինչու չեն թույլատրել»:
Փոխարենը բացվեց ԵՊԲՀ վիրաբուժության 4-րդ ամբիոնը, որը ասեպտիկա է ուսուցանում շատ մակերեսայնորեն և իմիջիայլոց: Մեզ նաև հաջողվեծ պարզել, որ վերջինիս ամբիոնի վարիչը` պրոֆ. Մուշեղ Միրիջանյանը իր տղայի` ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Գագիկ Միրիջանյանի հետ զբաղված է շնամարտեր կազմակերպելով և շան առուծախով:
«Անցած գիշեր հակառակորդը կրկին դիմել է ոտնձգության, հատկապես արցախյան հատվածում հակառակորդի դիվերսիոն գործողությունները չոզոքացվել ու կանխարգելվել են:
Բյուրականի գյուղապետ Զարզանդ Բաբայանը կայքի հետ զրույցում նշել է, որ տղամարդն ապրում էր կնոջ հետ, ունի նաև երեխաներ, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չեն բնակվում:
Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձիք հարձակվել են ավտոերթի մասնակիցնեի վրա, ծեծի են ենթարկել, կոտրել բոլոր մեքենաները և դրոշները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԼՂՀ անվտանգությունն ապահովելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին ժամը 13:00-14:00-ի սահմաններում դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր
Մոլորյալ տղամարդիկ՝ մարմնավաճառ կնոջ ցանցում: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Բերձորում անհայտ անձինք ծեծի են ենթարկել մի խումբ մարդկանց, որոնց մեջ է նաև Քերոփ Ղազարյանը, Մխիթար Ավետիսյանը, որոնց մեջ կային նաև ազատամարտիկներ, ովքեր պետք է դիմավորեյին Երևանից-Արցախ ավտոերթով մեկնող մեքենաներին։
«Հայրենիքը սկսվում է սահմանից»,- ասել է Էդուարդ Շարմազանովը եւ համոզմունք հայտնել, որ հայ զինվորները փառքով եւ պատվով են կատարում իրենց վրա դրված պարտականությունները՝ քաջ գիտակցելով, որ հայ ժողովուրդն իրենց շնորհիվ է հանգիստ քնում: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ որպեսզի մեր պապերի երազած ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանն իրականություն դառնա, հայ ժողովուրդը պետք է զինվորի հետ միասնական լինի հայրենիքը պաշտպանելու եւ ազատագրելու գործում:
Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր:
«Հայրեր-որդիներ» հավերժական վեճի հանգուցալուծումը՝ կացնով: Նոր մանրամասներ Շենգավիթում կատարված ոճրագործությունից:
Դեպքի վայրում հայտնաբերվել են կերուխումի հետքեր, անկողնում՝ կացնահարված, արնաքամվող տղամարդ:
Հունվարի 31-ի առավոտյան ահազանգ է ստացվել՝ Ֆուչիկի 24 շենքի բնակարաններից մեկից աղմուկի ձայներ լսվելու մասին։ Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները և բնակարանում հայտնաբերել Բարսամյանի դին և ևս երեք անձի։