Սպանված Արմեն Հովհաննիսյանի ծառայակից Արսեն Հովհաննիսյանը պատմում է. «Դիտորդները կանգնած էին պոստին, կրակոց են զգացել, դասակի հրամանատարին ասել են, նա էլ տղերքին հանել է դուրս և կանգնացրել, մի 15 րոպե անցել է, հետո սկսել են կրակել, Արմենին էդ վախտ են վիրավորել…»:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում եղբորը կորցրած եւ վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանի պաշտոնը բարձրացրել են։
Հունվարի 28-31-ին, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ:
Հանրապետությունում արդեն մի քանի տարի է՝ իրագործվում է գիշերօթիկների և մանկատների բեռնաթափման ծրագիրը: Այն նպատակ ունի պահպանել երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքը:
Շենքի բնակիչներից մեկը պատմեց, որ գիշերը ձայներ է լսել, սակայն իրեն թվացել է, թե դրսում հրավառություն է: «Սաղ օրը սալյուտ են տալիս»,- ասաց շենքի բնակիչներից մեկը՝ նշելով, որ առավոտյան է միայն իմացել, որ Արթուր Սաֆարյանը սպանվել է:
Հունվարի 25-ին, ժամը 09.20-ի սահմաններում, մի քաղաքացուց հիվանդանոց ահազանգ է ստացվել, որ եղբոր տունը պատված է ծխով:
Վաղը՝ 2014 թ. հունվարի 28-ին, նշվում է Հայկական բանակի կազմավորման 22-ամյակը: Բանակ, որը ՀՀ Սահմնադրությամբ կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ պաշտպանությունը: Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ ՀՀ զինծառայողները՝ սպաները եւ շարքային զինվորները, շարունակում են կատարել օրենքով սահմանված իրենց պարտականությունները:
Քրեական գործ՝ Գյումրիի նախկին քաղաքապետի որդու նկատմամբ: Գյումրի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ օրերս տեղի ունեցած միջադեպից հետո նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. մեղադրանքն է՝ խուլիգանություն, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27–ին` ժամը 17.30–ի դրությամբ, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Թալինի, Արթիկի, Սպիտակի, Արագածի, Ապարանի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանին Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքը պատվիրել էր երգչուհու մահարձանը կերտելու, սակայն արդյունքը դուր չէր եկել երգչուհու ամուսնուն, ով պահանջել էր քանդակը հանել երգչուհի շիրիմի մոտից:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երկօրյա աշխատանքային այցով հունվարի 29-ին կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ:
Հունվարի 25-ին, ժամը 22.35-ին, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 22.30-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1941 թ. ծնված Լադիկ Ղ.-ն:
Հարցազրույց Սերգեյ Փարաջանովի հետ:
Այսօր մեր զինված ուժերի համար հիմնական սպառնալիքը և գլխավոր փորձությունը ոչ այնքան հակառակորդի ռազմական հարձակման վտանգն է, որքան իշխանության ապօրինի ոտնձգությունները բանակի սահմանադրական կարգավիճակի դեմ:
Հունվարի 27-ին, ժամը 15.55-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 26-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է բախվել շուկայի դիմաց կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային:
«Ծառայե՞լ եք ՀՀ զինված ուժերում». Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ բանակի 22-ամյա հոբելյանի կապակցությամբ այս թեմայով հարցում անցկացրեց շուրջ 100 երիտասարդների շրջանում: Նրանց մեծամասնությունը ծառայել էր բանակում և կոչ էր անում բոլոր երիտասարդներին անպայման ծառայել ՀՀ զինված ուժերում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27–ին` ժամը 15.30–ի դրությամբ, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Թալինի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում :
ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն այսօր անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու գործընթացին՝ նշեց. «Հայաստանը մեծ քայլերով է գնում դեպի Մաքսային միություն, ես կարող եմ անգամ ասել, որ շատերը նույնիսկ չէին սպասում, որ Հայաստանը այդքան արագ կշարժվի ՄՄ-ի ուղղությամբ, և ես որևէ խնդիր չեմ տեսնում»:
Ադրբեջանական գնդակոծությունից Այգեպարում վիրավորվել է 16-ամյա Լիանա Անիկյանը: Նա վիրահատվել է: Այգեպարի գյուղապետարանից հայտնեցին, որ գնդակը դիպել է աղջկա ոտքի փափուկ հյուսվածքներին, նրա առողջական վիճակը ներկայումս բարվոք է:
Աստվածային բարձրավանդակի հինավուրց և ազնվագույն ժողովուրդ հայոց, ամեն օր օրհնե՛ք և անշփոթ լուսաբացներ մաղթե՛ք թշնամու դարանակալ դիպուկահարի դիմաց, հայ ժողովրդի խաղաղության ամեն վայրկյանն իրենց կյանքով պաշտպանող սահմանապահ, ոգետենչ մեր զավակներին և ամեն օր խոնարհումով ոտքի ելե՛ք այն հերոս մարտիրոսվածների հիշատակի առջև, ովքեր մեզ հայոց պետականության անկախությունը պարգևեցին՝ վստահելով մեծ և հզոր Հայաստան կերտելու Աստվածային առաքելությունը:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 14.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հունվարի 27-ին, ժամը 13.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակչուհին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ որովայնի և կրծքավանդակի ստորին մասերի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1972 թ. ծնված Արթուր Սաֆարյանը, որը ստացած վնասվածքներից մահացել է:
«Չսիրված երեխան լավ մարդ չի դառնում»,-խոսելով բանակի մասին’ ասում էր բանակի հիմնադիր, ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը:
Անցյալ տարի հունվարի 15-ին Գյումրիում մեկնարկած աղմկահարույց դատավարությունը, կարծես թե, մոտենում է ավարտին:
«Ուրբաթ խորհրդակցություն է կայացել, իսկ հիմնական կոնսիլիումը նախատեսված է այս շաբաթ: Լավագույն մասնագետները քննարկելու են հետագա բուժման հարցը: Բայց այն մասին, որ Ժաննան բուժվելու մեծ հնարավորություններ ունի, բժիշկներն արդեն ասել են»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2014թ. հունվարի 14-ին տեղեկացրել է ՄԻԵԴ գանգատ ներկայացրած չորս պաշտոնաթող դատավորներին` Տարիել Մանուկյանին, Լյովա Գաբրիելյանին, Ֆրունզե Ձվակերյանին և Միշա Ասատրյանին այն մասին, որ դատարանի երրորդ բաժանմունքի նախագահը որոշում է կայացրել բոլոր չորս դիմումներին տալ առաջնակարգություն և դրանք քննել 41-րդ հոդվածով սահմանված կարգով։
Ժամը 09:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանվածը Երևան քաղաքի Արամի նրբանցքի 5Ա շենքի 9 բն բնակիչ, 41-ամյա Արթուր Սաֆարյանն էր, ով հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբայրն է, իսկ անհայտ անձը նրա վրա կրակել է շենքի մուտքի մոտ, երբ վերջինս ցանկացել է տուն մտնել: