«Եթե Քիմը գրառումս կարդար, հավանաբար կժպտար». Սոս Ջանիբեկյանը պատասխանում է իրեն քննադատողներին
Դերասան Սոս Ջանիբեկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Քիմի հետ կապված հումորային (նույնիսկ եթե չստացված հումորային) գրառումիցս հետո ազգիցս մի զգալի զանգված շատ լուրջ քարկոծեց ինձ (լիքը նամակներով ու քոմենթներով), պաշտպանելով իմ շատ սիրելի Քիմ Քարդաշյանին, որը եթե գրածս կարդար հավանաբար կժպտար։
Աաա՜խ գրելուց հենց դրան էլ սպասում էի, նենց հետաքրքիրա ու նույնիսկ ուրախալի …
Դուք չե՞ք որ մինչև էսօր Անժելա Սարգսյան եք քարկոծում, դուք չե՞ք որ մինչև էսօր ամբողջ մեր շոու բիզնեսի հաջողակ կանանց հետևից թե.
«սաղս ել գիտենք ով ում տակա պառկել որ դրանա հասել» բամբասելով ման եք գալիս, դուք չեք որ Քիմի կենսագրության մեջ ակնհայտ «ազատ վարքի» դրսևորումնրի կեսն արած հայ աղջկան ձեր ամբողջ շրջապատից իզալացնում եք, դուք չեք որ դեռ սևամորթին նեգր եք ասում, դուք չեք որ ձեր քրոջը կամ աղջկան կյանքում չեք թողնի սևամորթի հետ ամուսնանա նույնիսկ, եթե մեծ սեր կա Էնտեղ, դուք չե՞ք ,…թե՞ կապ ունի ով ինչ մաշտաբների մեջ ա, թե՞ էկրաններից մեր ընտանիքների առօրյան լցնող հաջողակ մեր շոու բիզնեսի կանանց հասնումա…
Հասկացողը հասկացավ, որ չեմ ասում եթե մերոնց քննադատում եք Քիմին էլ քննադատեք, առհասարակ մի քննադատեք, կամ էլ հավատարիմ մնացեք ձեր արժեքային համակարգին։
Չեմ չարանում, ուղակի հայելի եմ պահում, էլի չպարտադրելով նայել այնտեղ։
Անցնեմ գրառմանս. ինչ վատ բան եմ ասել, կարողա ասել եմ ուզում եմ ոտը ջարդեմ կամ վնաս տամ։
Այ էդ ա էլի, ավելի նորմալ ենք ընդունում խաբելը, վիրավորելը, նեղացնելը, ծեծելը, խփելը, արհամարելը, անտեսելը, անտարբեր լինելը, մարդուն վարքաբեկող լրահոսներ ձեռնարկելը, քան մարդուն ցանկանալը, հետո ինչ վատ կլիներ որ ուզածս լիներ։
Էհհհ արդեն հավեսս ել փախավ դրա։
Ու ամենազարմանալին այն է, որ բավականին շատ ջահել տղերքին էդ գրառումս զայրացրեց։
Իսկ վշտիս հետ կապված մեկն էլ ինձ բանաձև ցույց տվեց, թե ինձ ինչ ա հիմա կարելի ինչ չէ, միանգամից իրան եմ հարցնելու ինչ անեմ, կախվեմ, ինքնասպան լինեմ, հարբեցող դառնամ, տնից դուրս չգամ, զուգարան չգնամ, ինչ անեմ որ մնացած հարազատներիս վիշտը կրկնապատկեմ։
Դե չեմ կարողանում Էլի «Սոս ջան բարձր պահի Քեզ էդ ամեն ինչից» խորհուրդին հետևեմ։
Եվ կխնդրեմ բոլոր այն նույն կայքերը որոնք մեծ եռանդով հրապարակեցին այն գրառումս, սա էլ հրապարակեն։
Միևնույնա ես սիրով եմ լցված ձեր հանդեպ և փոխընբռնումով»: