Բաժիններ՝

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «ՎԻՊ Մոթորս» ՍՊԸ-ի տնօրենը վրաերթի է ենթարկել «Մարկիզա Շիկ» ՍՊԸ-ի աշխատակցին. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում՝ Արշակունյաց թիվ 53Ա շենքի դիմաց, տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Մարկիզա Շիկ» ՍՊԸ-ում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Ոսկանյանն աշխատում է «ՎԻՊ Մոթորս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս