102-րդ ռազմաբազայի զինծառայող Արթուր Աֆյանի գործով նշանակվել են մի շարք փորձաքննություններ
ՀՀ քննչական կոմտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում է 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի մահվան դեպքի առթիվ հարոցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական փորձաքննություն, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել:
Ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դին կախված վիճակում հայտնաբերվել էր մարտի 8-ին. նրա անհետ կորելու վերաբերյալ 2015թ. փետրվարի 21-ին հաղորդում էր տվել Գյումրիի բնակչուհի ալվարդ Մկրտչյանը: Արթուր Աֆյանի մահվան պատճառը և վաղեմությունը պարզելու համար նաշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: