Եթե իշխանությունից ունեցած վախը գերազանցում է ճշմարտությունն ասելու և իրական պատասխանատվությունը մատնանշելու քաղաքական կամքին, ապա նման ուժերը չեն հանդիսանում իշխանության այլընտրանք․ Դանիելյան

ՀՀԿ ԳՄ անդամ Հենրիխ Դանիելյանը գրում է․

«Քանի դեռ իրենց ընդդիմադիր ներկայացնող քաղաքական ուժերի խոսույթը կառուցված է ոչ թե գործող իշխանության քաղաքականության հետևողական քննադատության, այլ ՀՀԿ-ին մերժելու և 2018 թվականի հեղափոխական նարատիվը վերարտադրելու շուրջ, նրանք չեն կարող հավակնել իրական ընդդիմության դերակատարմանը։

Երբ սեփական քաղաքական օրակարգի բացակայությունը, գաղափարական սնանկությունն ու հանրային վստահության պակասը փորձ է արվում փոխհատուցել բացառապես ՀՀԿ-ին թիրախավորելով, դա վկայում է ոչ թե քաղաքական ինքնուրույնության, այլ իշխանության կողմից պարտադրված օրակարգի շրջանակներում գործելու մասին։ Նման քաղաքական վարքագիծը ոչ թե թուլացնում, այլ փաստացի սպասարկում է գործող իշխանության շահերը։

Ի վերջո, եթե իշխանությունից ունեցած վախը գերազանցում է ճշմարտությունն ասելու և իրական պատասխանատվությունը մատնանշելու քաղաքական կամքին, ապա նման ուժերը չեն հանդիսանում իշխանության այլընտրանք, այլ նրա գոյության ապահովման գործոններից մեկը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31