ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննսիյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությանը, որ իբր իրենք հայկական անօդաչու թռչող սարք են խոցել։
Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում հերքեց ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը, թե Ադրբեջանի կողմից հայկական անօդաչու սարք է խոցվել: Նրա խոսքով՝ դա պարզապես ապատեղեկատվություն է, որն ադրբեջանական քարոզչության բաղադրիչ մասն է կազմում:
Երևանում տեղեկայված ուսումնական զորամասի մարզահրապարակում այսօր պտտաձողի վրա կախված վիճակում հայտնաբերվել էր զինծառայող Հայկազ Բարսեղյանի դին:
Armlur.am-ի տեղեկություններով՝ Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին մի քանի օր շարունակ տարել են դեպքի վայր՝ Ավետիսյանների տուն: Սովորաբար, նրան դեպքի վայր են տեղափոխել գիշերով: Գիշերը տեղափոխելու նպատակն, իհարկե, ոչ միայն անվտանգության նկատառումներն են, այլև այն, որ դեպքը տեղի է ունեցել ուշ ժամի, ուստի՝ հարկավոր է պարզել Պերմյակովի՝ բնակարան մուտք գործելու և […]
Հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջույն և օրհնություն ենք բերում ձեզ: Այսօր մենք վերստին մեկտեղվել ենք քննարկելու Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերի և նախանշված միջոցառումների կազմակերպչական հարցերը և համակարգման աշխատանքները:
«Պիրամիդա» գիշերային ակումբը ԻԻՀ քաղաքացիների համար «հրապուրիչ» դարձնելու նպատակով նախ արգելվել է հայ տղամարդկանց՝ ակումբ մուտքը, ապա մարմնավաճառների համար գործել են հատուկ զեղչեր, որպեսզի ակումբում ծանոթացած ազգությամբ պարսիկ տղամարդկանց մատուցեն ինտիմ բնույթ ծառայություններ։
Քիչ առաջ ՀՀ կառավարության շենքի մոտ ցուցարարների հետ հանդիպման եկավ ՀՀ կառավարության դիմում-բողոքների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Նա ցուցարարներին ասաց, որ վարչապետը 3 օր առաջ պատրաստ էր ընդունել նրանց, բայց նրանք չհամաձայնեցին, իսկ այժմ վարչապետը շատ զբաղված է և չի կարող ընդունել նրանց։
Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ «Վինի Թուխ» մանկական սրճարանի և «Mazda» սերվիսի հարևանությամբ բախվել են Lexus մակնիշի 34 ZA 841 համարանիշի և Daweoo մակնիշի Լ 2888 համարանաշի ավտոմեքենաները:
Հունվարի 27-ին Իսահակյան փողոցի բազմաբնակարան շենքում բնակվող Լաուրան ինքնասպանություն գործելու նպատակով փորձել է ցած նետվել իրենց տան պատշգամբից:
Կառավարության շենքի առջև շարունակվում է Շրջանառության հարկի մասին նոր օրենքի կասեցում պահանջող՝ Երևանից և մարզերից ժամանած հարյուրավոր առևտրականների, Փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ներկայացուցիչների բողոքի ակցիան։
Փոքրիկին ինքնուրույն քայլեր կատարելու և վիրահատությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ընդամենը 1500 ԱՄՆ դոլար: Էմինը եկեղեցու և դասընկերների աջակցությամբ արդեն ունի 200 դոլար, իսկ մնացած մասը հավաքելու հարցում նրա ծնողները դիմում են հանրության աջակցությանը:
Հունվար 27-ին Երեւանի Արտաշիսյան 39/10 հասցեի բակում՝ ավտոտնակի մեջ, հայտնաբերվել է Երեւանի բնակիչ, 1968 թվականի ծնված Գերման Ոսկանյանի դիակը` թաղված:
«ՉԻ» տեղեկություններով՝ Հայոց ցեղասպանությունը հայուհու և թուրք երիտասարդի սիրավեպի սենտիմենտալ մոտիվներով ներկայացված եղեռնի թեման է, որը ներկայացված է ոչ այնքան պրոֆեսիոնալ, երբեմն նաև պատմական փաստերի աղավաղւումներով, գեղարվեստական ոչ գրագետ լուծումներով, առաջացրել է օրերս փակ դիտմումին հրավիրված կինոոլորտի, պատմության, ինչպես նաև միջազգային իրավունքի մասնագետների վրդովմունքը։
29.01.2015թ., ժամը 06:35-ի սահմաններում Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը, որի կառուցման որոշումը կայացվել է 2013թ. մայիսի 30-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում՝ ՀՀ Նախագահի առաջարկի հիման վրա:
Նախորդ օրվա տարածածս «Parking city-ին`գրպանահատ» մամլո հաղորդագրության հետ կապված պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարել եմ 060 60 66 06 հեռախոսահամարով: Հեռախոսով խոսողձայնը երկար բարակ բացատրում է, թե ո՞ր խնդրով հեռախոսի ո՞ր թիվը սեղմի քաղաքացին և նույն ձայնը զգուշացնում է, որ 5 րոպեից ավել կանգնելու դեպքում պետք է վճարել տեղական տուրք:
«Եթե ՌԴ ռազմաբազան դուրս գա Հայաստանից, դատելով հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական լարված հարաբերություններից, եթե Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմի ՆԱՏՕ-ին, ապա ՆԱՏՕ-ն պատրա՞ստ է պաշտպանել ՀՀ անվտանգությունը՝ այդ թվում Հայաստանում խաղաղապահ ուժեր տեղակայելով»:
Մեքենայում գտնվող 3 անձինք հակառակորդի կրակահերթերից չեն տուժել: Հայկական կողմի ձեռնարկած գործողությունների արդյունքում հետախուզական-դիվերսիոն խմբի անդամները հետ են շպրտվել:
Փոքր և միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ) ներկայացուցիչներն այսօր կրկին կառավարության շենքի մոտ են։ Խոստացածի համաձայն՝ նրանք եկել են շարունակելու իրենց բողոքի ակցիան՝ ընդդեմ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի։
«Աշխատողներն օրը մեկ անգամ են վճարում, այն էլ՝ օճառի համար։ Երկու տարի այդ զուգարանը վճարովի չէր, խոլերանոց էր։ Աշխատողները խնդրեցին վճարովի դարձնել»։
Սոցիալական ցանցերում այսօր ակտիվորեն քննարկվում են Վալերի Պերմյակով անունով օգտատիրոջ անունից արված կասկածահարույց որոշ գրառումները, որոնք իրենց բնույթով հակահայկական և թուրքամետ են:
Ջողազի ջրամբարը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին, այն փաստորեն սահման է հանդիսանում: Ադրբեջանական զինուժը պարբերաբար Բերքաբերը գնդակոծում է ջրամբարի ձախ ափին գտնվող Մազամլի գյուղի մոտակա հենակետերից:
«Հրանդ Տինքի և ընկերների մեծ ջանքերով, նվիրումով, ստեղծարար մտքով ու կամքով, համբերությամբ ոչնչից ստեղծած «Ակօսի» խմբագրապետության հինգ տարին խիստ ուսուցողական փորձառություն եղավ ինձ համար։ Այդ ժամանակաշրջանում ծանոթացածս մարդիկ, ականատես եղածս դեպքերը, խմբագրական կազմի վիճաբանությունները իրենց լավ ու վատ կողմերով շատ բան են նվիրել ինձ։ Դառն ու քաղցր բոլոր հիշատակները տեղ ունեն իմ սրտում, որոնց համար երախտապարտ եմ կյանքին»:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանն առաջնագծում և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մոսկվայի «Նեոլիթ» սրճարանում ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները փչացրել են 54-ամյա ադրբաջանցի «օրենքով գող» Յունուս Նազարովի ծննդյան տոնակատարությունը։
«Առանց հուզմունքի հնարավոր չէ լսել կամ կարդալ նրա խոսքը դատարանում. այս խոսքը բեմից հմուտ արտասանված մենախոսություն չէ, սա նույնիսկ Ձեզ ուղղված խնդրանք չէ, սա իր պատառոտված ներսի ճիչն է, իր մեծ ցավի ճիչը… Ձեր առջև ակամա զոհ է կանգնած: Ոչ մի դատավճիռ այլևս ավելի խիստ չի կարող լինել, քան իր իսկ կայացրածը: Բավարարվեք այսքանով»,- ասում է Ռուբեն Հովսեփյանը:
Հանրապետության տարածքի 95 տոկոսն ապահովված է նվազագույնը երկրորդ սերնդի (2G) բջջային ցանցով, ինչի արդյունքում բնակչությունը կարող է օգտվել որակյալ բջջային հեռախոսակապից և այլ շարժական համացանցի հնարավորություններից (skype, viber, email ևն): Ավելին, հանրապետության բոլոր քաղաքներն ապահովված են երրորդ սերնդի (3G) ավելի արագ շարժական համացանցի հնարավորությամբ:
Պաշտոնական Ստեփանակերտի համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովի փոխանցման հարցը քննարկման ենթակա չէ. այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարարի վերջին հայտարարությանը: «Այստեղ որևէ լուրջ խնդիր չկա, և այդ հարցը քննարկման ենթակա չէ», – ասել է Բաբայանը։
Թումանյան քաղաքը գազաֆիկացված է, սակայն սոցիալական ծանր պայմանների պատճառով բազմաթիվ ընտանիքներ չեն կարողանում օգտվել բնական գազից: