Անցած շաբաթ՝ մայիսի 19-ից 23-ը կայացած ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստը առանձնացավ որոշ պատգամավորների ակնհայտ ագրեսիվությամբ ու անպարկեշտ վերաբերմունքով լրագրողների նկատմամբ։ Այսպես՝ մայիսի 19-ին, երբ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը փորձեց իմանալ ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանի կարծիքը` օրեր առաջ Երեւանի «Վերնիսաժ»-ի մոտ տեղի ունեցած հրաձգության մասին, վերջինս պատասխանելիս լրագրողներին ասաց. «Դուք բոլորդ անբարոյականներ եք»։
Մայիսի 27-30-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին ամենուրեք, 31-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Վերահսկողությամբ ընդգրվել էր 2013 թվականը։ Ընդհանուր առմամբ, ըստ ՎՊ մասնագետների, պետական միջոցներն օգտագործվել են օրենսդրությանը համապատասխան, բայց որոշ ծրագրերում հայտնաբերվել են խախտումներ ու թերություններ։
«Տեխնիկական փոքր խնդիր է եղել, և ինքնաթիռը հետ վերադարձվեց»,- ասաց նա:
2013 թ. զեկույցը, որը ներկայացնում է 2013 թ-ի գարնանային և ձմեռային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանության արդյունքում բացահայտված խնդիրները, զինված ուժերից վաղաժամկետ ազատվող սպաների իրավական աջակցության ընթացքում բացահայտված խնդիրները, մահացության դեպքերի նկարագրությունը և համեմատական վիճակագրությունը 2010-2013 թթ. ժամանակահատվածում, զինված ուժերում մահացության դեպքերով քրեական գործերի նախաքննության և դատաքննության ընթացքում բացահայտված խնդիրները, ինչպես նաեւ զինվորական ծառայության և զորակոչի վերաբերյալ օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և նրանցով պայմանավորված խնդիրները:
«Մեր ուշադրության կենտրոնում լիազորությունների ապակենտրոնացումն է, տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների մեծացումը, մասնակցայնության ու թափանցիկության սկզբունքների արդյունավետ կիրարկումն ու վերջին հաշվով, մատուցվող ծառայությունների ծավալի ու որակի ընդարձակումը։ Այս թիրախներին հասնելու եւ ՏԻ համակարգի զարգացումն ապահովող արդիական ու կարեւոր խնդիր է համայնքների խոշորացումը: Այս աշխատանքներում մենք համագործակցում ենք Եվրամիության, Եվրոպայի խորհրդի համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաեւ շատ այլ միջազգային ու եվրոպական պետությունների ազգային կառույցների հետ»:
Մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 183 տրանսպորտային միջոց:
Մայիսի 26-ին, ժամը 16.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 15.50-ից մինչև ժամը 16.05-ը Արագածոտնի մարզի Արտենի գյուղում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են 500-600 հա պտղատու ծառեր, խաղողի այգիներ, հացահատիկի և առվույտի ցանքատարածքներ:
2014թ. հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիների համար ուժի մեջ է մտել վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը Եվրամիության հետ:
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 23-րդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ծանր է, անշուշտ, բանաստեղծուհու կորուստը, սակայն նրա քնարերգությունը մշտապես կմնա որպես իր անմահության վկայագիր:
տարի առաջ եմ վիրահատվել, բայց արդեն 3 տարի է անկողնային վիճակում եմ գտնվում, ինձ մոտ ախտորոշել էին կրծքագեղձի քաղցկեղ, սակայն վիրահատությունից 2 տարի անց այլ խնդիրներ առաջացան, չգիտեմ դա վիրահատության սխալն էր, թե այլ հիվանդությունների զարգացում տեղի ունեցավ իմ մոտ, որ հիմա այս վիճակում եմ:
Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Էյներ Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքով ոստիկանությունն արդեն հայտնաբերել է տուժածներին՝ «Կուլակ» մականունով հայտնի Գուրգեն Հարությունյանի տղաներին՝ Գոռ եւ Արթուր Հարությունյաններին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության մի շարք ուսումնական հաստատությունների ղեկավարներ ստացել են կարգապահական տույժ` «նկատողություն»:
Մայիսի 26-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 16-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Բալայանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Վերահաստատում ենք մեր հաղորդումները Մարզահամերգային համալիրի հայտարարված անօրինական էլեկտրոնային աճուրդի վերաբերյալ, որտեղ որպես պատմամշակութային հուշարձանի պահպանման տարրական պայմաններն անգամ ամրագրված չեն։
Մայիսի 26-ին, ժամը 15.19-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 14.58-ին Ստեփանավան քաղաքից 14 կմ արևմուտք, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:
Այսօր հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհվել է ՊԲ բանակի փոխգնդապետ:
Հարգարժան վարչապետ, խնդրում ենք Ձեր համապատասխան միջամտությունը կանխելու ԿՈՄԻՏԱՍ 5 հասցեում իրականացվող ապօրինի և հրդեհի ու այլ արտակարգ իրավիճակների պայմաններում աղետալի հետևանքներով հղի շինարարությունը:
Կազմակերպութունը գտնում է, որ այն խիստ խնդրահարույց է, չի բխում լրատվամիջոցների ազատության եւ լրատվության աղբյուրի գաղտնիության իրավունքներից, վտանգի տակ է դնում յուրաքանչյուր լրագրողի մասնագիտական պատշաճ գործունեության իրականացումը, արդյունքում նաեւ` հասարակության տեղեկություն ստանալու իրավունքը:
2013 թ. դեկտեմբերի 2-ին խուդոյանների ընտանիքը ՀՀ նախագահական նստավայրի դիմացից հեռացվել էր 06:15-ի սահմաններում՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինի պաշտոնական այցի պատճառով՝ առանձին մեքենաներով և այնուհետև շուրջ մեկ օր գտնվել ոստիկանության աշխատակիցների հսկողության տակ:
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` առողջապահության բնագավառում ունեցած ավանդի եւ մասնագիտական կարողությունների դրսեւորման համար ԼՂՀ առողջապահության նախարարության «Շուշիի շրջանային բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերության ործադիր տնօրեն Վիգեն Խաչատրյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում։
Մայիսի 26-ին, ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի ամառանոցների 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ասացին, որ տեղեկություն էր ստացվել, որ Էյներ Խաչատրյանը երկու անձի ծեծի է ենթարկել։
Պարզ լեզվով ասած, սա հարուստների կառավարություն է, որը, ակնհայտ է, ավելի շատ զբաղվելու է մեծահարուստների շահերի լոբբինգով, այլ ոչ թե աղքատության շեմին հայտնված հարյուրհազարավոր քաղաքացիների կյանքի բարելավմամբ:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա գործունեության ընթացքում:
ՀՀ ՊՆ N զորամասի 20-ամյա նախկին ժամկետային զինծառայող, կոչումով շարքային Համլետ Միրզոյանը մեղադրվում է կանաբինոիդների խմբին պատկանող թմրամիջոց օգտագործելու մեջ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Փորձել է օգնել մայրը, որին եւս մի քանի հարվածներ են հասել, եւ հայհոյանքներ են տեղացել կնոջ գլխին: Հարեւանները փորձել են շտապ օգնություն եւ ոստիկանություն կանչել: