 
                        Մեքենան ընկել է ձորը
 
                                    Հուլիսի 6-ին, ժամը 21:20-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի բնակիչ, 1977թ. ծնված Ն. Հ-ն, վարելով «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Մարտակերտ ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, կորցրել ավտոմեքենայի կառավարումը եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        