Բաժիններ՝

Սուքիասյանն իր առաջին ցուցմունքում ասել է, թե Սարգսյանի և Կճոյանի անուններով հաշիվ է բացել, որ իրեն «կռիշ լինեն». shamshyan.com

«Օֆշորային» սկանդալով հայտնի գործարար Աշոտ Սուքիասյանը իր առաջին ցուցմունքում ասել է, թե ՀՀ նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի անուններով եւ նրանց ստորագրությունը կեղծելով Կիպրոսում բանկային հաշիվ է բացել, որ իր համար «կռիշ լինեն»:

Իսկ հիմա էլ իր ցուցմունքներում գրում է, թե այդ հաշիվները նրանց անուններով բացել է, որպեսզի նվեր տա:

Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը: «Ու՞մ փողերն է նվեր տվել:

Իր հոր փողերն է նվեր տվել: Ինչի՞, ես այդ գումարը տվել էի աշխատատեղեր բացելու՞ համար, թե՞ Սարգսյանին ու Կճոյանին նվեր անելու համար: Նվեր թող գնա իր կնոջն անի, իր տունը անի, մի շիշ արաղ առնի կամ մատանի:

Բա ինչի՞ ինձ կամ մյուսին նման նվերներ չի անում: Ինչի՞ նման նվեր է լինում, բայց փողերս վերցնում, Կճոյանին մեքենա է առնում: Ինչի՞, նման նվեր է լինու՞մ»,-ասաց Փայլակ Հայրապետյանը եւ ավելացրեց, թե սպասում է, որ իրեն էլ կանչեն հարցաքննության: Մինչ այդ Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը ասել էր, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել: Հարցին, թե ցուցմունքներում Ա. Սուքիասյանը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ Կճոյանին հիշատակե՞լ է արդյոք, նրանց հարցաքննության կանչելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ, ասել էր.

«Ոչ, նա նրանց չի հիշատակել, հետեւաբար նրանց հարցաքննելու անհրաժեշտություն չկա»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս