 
                        Սևանա լճում 53-ամյա տղամարդ է խեղդվել
 
                                    Հուլիսի 8-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Սևանի լճի մոտակայքում գտնվող «Ալգա պլյուս» ռեստորանի մոտ՝ լճում, դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Ջրափրկարարները լճից դուրս են բերել 1961թվականին ծնված Վ.. Ն.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        