Բաժիններ՝

«Րաֆֆու «սերը» և ուշադրությունը ՀՀ ԿԳՆ-ի և իմ հանդեպ վաղուց է հայտնի». Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհանիիսյանի այսօրվա հայտարարությանը։

«Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը չեմ կարող չմեկնաբանել:

Րաֆֆու «սերը» և ուշադրությունը ՀՀ ԿԳՆ-ի և իմ հանդեպ վաղուց է հայտնի: Իր այսօրվա տեսակետն այդ վերաբերմունքի դրսևորման շարքից է:

Հույս ունեմ, որ հաջորդ անգամ Րաֆֆին կհիշի ՀՀ ԿԳՆ-ի մասին պատեհ առիթով և տեղին, իսկ «քառյակային» հավատարմութունն ընդգծելու և իշխանություններից դիստանցվելու նպատակով այլ փաստարկներ կորոնի»:

Հիշեցնենք, որ ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ կուսակցության վարչության անդամ, լրագրող Հրայր Մանուկյանին՝ ԱԱԾ-ի փորձին որպես կապավոր հանդես է եկել Կրթության և գիտության նախարարի խորհրդականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031