 
                        Գյուղնախարարն այցելել է կարկտահարված համայնքներ (տեսանյութ)
 
                                    tsayg.am-ը գրում է. Արթիկի տարածաշրջանի Գեղանիստ, Հովտաշեն, Վարդաքար, Հոռոմ: Ախուրյանի տարածաշրջանի Ոսկեհասկ, Գետք, Ախուրիկ, Ղարիբջանյան, Երազգավորս: Ընդհանուր թվով մարզի 12 համայնք է նախօրեին կարկտահարվել: Որոշ տեղերում ցորենի և գարու վնասը մինչև 100 տոկոսի է հասնում: Գյուղացին հուսահատ է: Առատ բերքի սպասումները հօդս են ցնդել:
Մի քանի օրից դատարկ ամբարները լցվելու էին, բայց դրանք նորից դատարկ կմնան: Դաշտից տանելու ոչինչ չկա:
Կարկուտի հասցրած վնասի չափերն ուսումնասիրող հանձնաժողովը գործի է անցել: Արվում են ուսումնասիրություններ: Ճարահատյալ և կատարվածից շվարած գյուղացիների վիճակը սեփական աչքով տեսավ նաև գյուղատնտեսության նախարարը: Սերգո Կարապետյանը խոստացավ, որ կարճ ժամանակահատվածում կարվեն ճշտումներ և կմտածեն գյուղացուն օգնելու տարբերակների մշակման մասին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        